Հայերեն
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ 

Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած «ռազբորկայից». պարզվել են վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական ոստիկանության և համայնքային բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

 Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս  «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

 Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Իսկ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Աշոտ Վանյանի կողմից հայտնաբերվել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել է իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Սերգեյ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մանուկյանը։
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։

Ոստկիանները պարզել էիմ, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել էին մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կայի կրակոցի հետքեր։

Ավելին՝ այստեղ

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Ինչպես է Ռոբերտը հեքիաթ կարդում փոքրիկ Զաբելի համարՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Մայիսը կիրականացնի կենդանակերպի այս նշանների բոլոր ցանկությունները Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորըԹուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Մեծ ու շքեղ… Գևորգ Մկրտչյանի կինը ցույց է տվել իրենց նոր տունը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ կան վիրավորներ «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը