Հայերեն
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ Ծնվել է պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը. տեսեք`ինչպես են անվանակոչել փոքրիկին 

«Այս կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես կրթական համակարգում տեղի ունեցող վայրիվերումներին, տպավորություն է, որ այն հայտնվել է իշխանության տոտալ ճնշման ներքո, սպասում են, թե այն որքան կդիմադրի ու կդիմանա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին մեր զրույցի սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր կրթական համակարգի հետ, ի՞նչ են փորձում անել: «Եթե շատ կարճ, ապա քաոսային վիճակն ավելի խորանում է, բայց, կարծես, այդ քաոսն արդեն որոշակի ուղղվածություն է ձեռք բերում: Իշխանություններն արդեն հասկացել են, որ ամեն ինչի հիմքում կամ առանցքում կրթությունն է, և հասարակական հարաբերությունները փոխելու, կամ, այսպես ասած, Երրորդ հանրապետության գերեզմանաքարը դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթության համակարգում դա ամրագրվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Օրեր շարունակ բուռն քննարկվում է «Հայոց պատմություն» դասընթացի անվան փոփոխությունը: Դա ոլորտային փորձագետների և, ընդհանրապես, հանրության անհանգստությունն առաջ բերեց՝ ինչո՞ւ պետք է դասընթացը կոչվի «Հայաստանի պատմություն», ո՞րն է հիմնավորումը: Կրթության փորձագետը հիշեցնում է, որ այդ փոփոխությունը հանրային քննարկման դաշտ նետվեց մեկ օրվա, կարելի է անգամ ասել՝ ժամերի ընթացքում: «Պաշտոնյաներից մեկն ասաց, որ իրեն իբր դիմել են պատմաբաններ, որոնց անունները մինչև այս պահը հայտնի չէ, և առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»: Շատ զարմանալի է այն կայծակնային արագությունը, որով այդ նախագիծը հայտնվեց e-draft կայքում: Դա արվեց շատ արագ, մինչդեռ գիտենք, թե կրթության ոլորտում որքան դանդաղկոտություն են ցուցաբերում իշխանությունները: Այս արագությունն ուղղակի զարմանք հարուցեց շատերի մոտ, և, բնականաբար, հակառակ ռեակցիան եղավ և՛ հասարակության, և՛ գիտակից զանգվածի շրջանում՝ «ուրեմն, սրա հետևում ինչ-որ գաղտնի բաներ կան թաքնված»:

Հարցում արեցինք նախարարությանը, թե արդյո՞ք վերնագրի փոփոխությունը փոփոխություն է ենթադրում նաև բովանդակության մեջ: Պատասխանը եղավ, որ բովանդակության մեջ որևէ փոփոխություն այս պահին մտածված չէ, և դա վերաբերում է միայն առարկայի վերնագրին: Իսկ թե ինչո՞ւ չպետք է փոխել դասընթացի վերնագիրը, այդ հարցին օրեր առաջ շատ դիպուկ արձագանքել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայոց պատմության ամբիոնը: Ուղղակի պետք է հիշել, որ, ըստ էության, անկախացումից հետո սա ակադեմիկոսների մտահղացումն է եղել՝ վերադառնալ «Հայոց պատմությանը»՝ փոխելով «Հայ ժողովրդի պատմություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ այս պարագայում եղած նյութը ծավալային և բովանդակային առումով ավելի մեծ է, քան այն, ինչը դրվելու է «Հայաստանի պատմություն» արտահայտության տակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բավականին շատ են նաև դժգոհությունները դասագրքերից, դրանցում մատուցված նյութերից: Օրինակ՝ փորձագիտական մի ամբողջ հանրույթ «կռիվ» է տալիս «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի և նրա հեղինակի հետ: «Ըստ էության, զարմանք է հարուցում նաև այն հապճեպությունը, թե ինչպես այդ դասագրքերը մտան դպրոց: Դասերը սկսվելուց մեկ կիսամյակ է անցել, և կան դպրոցներ, որոնք դեռևս այդ դասագրքերը չունեն: Ուսուցիչները ստիպված են լինում դաս առ դաս դրանք բազմացնել և տալ երեխաներին, որն էապես ազդում և հետ է գցում մեր կրթական համակարգը, դրանից էապես ընկնում է կրթության որակը: Այդ հապճեպությունը ևս բացատրվում է նրանով, որ կրթական համակարգը քանդելու մարմաջը չափեր և սահմաններ չի ճանաչում: Կամ՝ անցած տարի ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում: Առանց դրանց արդյունքները հաշվի առնելու, ընդ որում՝ կային մեծ բողոքներ և դժգոհություններ Տավուշի մարզի ուսուցիչների շրջանում, դրանք ուղղակի ներդրվեցին հանրապետության մյուս բոլոր դպրոցներում: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է, որն իր արտացոլումն է գտնում կրթության բնագավառում»,-ընդգծում է փորձագետը:

Ականջալուր չլինելով փորձագիտական հանրույթի դժգոհություններին, որոնք վերաբերում են կրթության որակին, կառավարությունը շարունակում է կյանքի կոչել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը: «Սա էլ բարձրագույն կրթության և գիտության համակարգը կազմալուծելու փորձ է, որովհետև այնտեղ պայման է դրվում, որ հաջորդ տարվանից սկսած բուհերը և գիտական կազմակերպությունները, այսպես ասած, պետք է միավորվեն, իսկ դա նշանակում է ևս մեկ հարված գիտության և բարձրագույն կրթության ոլորտին: Եվ, իհարկե, կա ևս մեկ ռիսկ՝ լավ գաղափարի արժեզրկումը: Եթե գաղափարը վերցնում են, չեն իրականացնում կամ իրականացնում են վատ ձևերով, դա ուղղակի գաղափարը վերացնելու միտում ունի, ինչն ավելի վատ է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ Ծնվել է պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը. տեսեք`ինչպես են անվանակոչել փոքրիկինԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը այսօր գիշեր կնվազի 2-3 աստիճանով Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Գոռացի՝ էս ում երեխեն ա․ նորածնի 24-ամյա մայրը հայտնաբերվել է․ մանրամասներ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 15-ի համար Քավության նոխազի փնտրտուքներով Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Միջնակարգ դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչին․ ի՞նչ է հայտնի ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է. Բայրամով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի կամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանԼեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորին Գուրգեն Դաբաղյանի դուստրը հնդկուհու կերպարով. սա տեսնել է պետք Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԿհանդիպենք ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հիմա հանգստացեք, մենք էլ աշխատենքՍամվել Ալեքսանյանի թոռան գերշքեղ «Գենդեր փարթին». հայտնի է` գործարարի թոռան սեռը Դոլարն ու եվրոն նվազել են, ռուբլին թանկացել. փոխարժեքն՝ այս պահին Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Արձանագրվել է 7 ՃՏՊ, տուժել՝ 10 մարդ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Ովքե՞ր են ֆինանսավորում շարժումը․ Սրբազանն անուններ է տալիս Բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ժամը 13:30-ի դրությամբ Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Համեցեք Սրբազան ջան. հացի խանութում հյուրասիրություն արեցինՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ