Հայերեն
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան 

2027-ից չորս մարզում չի գործի եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերման ծրագիրը, իսկ Երևանում՝ 2025-ից. նախագիծ

Տնտեսություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2021-ի տարեվերջին սահմանվեց ժամանակացույց, ըստ որի՝ Երևանում կառուցապատման ծրագրերը պետք է սահմանափակվեին՝ ըստ գոտիավորման և ըստ ժամանակացույցի: Այժմ պատրաստ է նաև նախագիծ, որով սահմանվում են մարզերում կառուցապատման աշխատանքների ժամանակացույցը և պայմանները: Այդ մասին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխությունն ազդեցություն է ունեցել և՛ կառուցապատողների, և՛ բնակարանային խնդիրներ ունեցող քաղաքացիների որոշումների կայացման վրա այն առումով, որ քաղաքացիներն ավելի կարճ ժամկետներում են որոշումներ կայացրել՝ գույք ձեռք բերելու կամ շինարարություն իրականացնելու հարցերում:

Հիմա նույն տրամաբանությամբ առաջարկվում է մարզերում ևս սահմանել համակարգի կիրառության դադարեցման մասին ժամանակացույց՝ մի կողմից ակնկալելով քաղաքաշինական և տնտեսական համաչափ զարգացում, մյուս կողմից՝ մի քանի խնդիրների լուծում:

Խնդիրներից մեկը երկարաժամկետ ֆինանսական կայունության տեսանկյունից եկամտային հարկի վերադարձվող գումարների աճի զսպումն է:

«2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 միլիարդ դրամի վերադարձով: 2024 թվականի համար ակնկալվում է, որ այս թիվը կլինի շուրջ 80 միլիարդ դրամի շրջակայքում»,- ասաց փոխնախարարը:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է համակարգի աստիճանական սահմանափակում, այն է՝ եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտային հարկով առավելագույն շեմը, որը գործող օրենսդրությամբ 1,5 միլիոն դրամն է, կիսով չափ կնվազեցվի՝ հասնելով 750 հազար դրամի:

Փոխնախարարը նաև ներկայացրեց Երևանում ու մարզերում եկամտային հարկի վերադարձի օրենքի գործելու ժամանակացույցը:

«Երևանի սահմանակից մարզերի պարագայում (խոսքն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայի մարզերի մասին է) վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է: Այսինքն՝ այս ամսաթվից հետո ներգրավվող հիփոթեքային վարկերի համար այլևս համակարգի շրջանակներում եկամտային հարկի վերադարձ չի կատարվելու: Մնացյալ մարզերի համար ևս 2 տարի ժամանակ է տրվելու՝ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նա և հավելեց, որ բացառությունը կգործի սահմանամերձ բնակավայրերի համար, իսկ նպատակը կառուցապատման ծրագրերը սահմանամերձ բնակավայրերում խրախուսելն է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչքան եկամտային հարկ է վերադարձվել քաղաքացուն, և թե ի՛նչ պահանջարկ ունեն նորակառույցները:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միջին շահառուն տարեկան 1 միլիոն դրամ գումար է հետ ստանում»,- ասաց նա և հավելեց, որ դա միջին եկամուտ ունեցող քաղաքացու հնարավորությունների տիրույթում է: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա այն աճել է, և, ըստ կառուցապատողների՝ իրացվել են նույնիսկ չիրացվող բնակարանները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ Երևանում մինչև ե՞րբ կարող են օգտվել ծրագրից: Ըստ փոխնախարարի՝ եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա տվյալ շենքից երբ էլ բնակարանը գնվի, թեկուզ՝ 20 տարի հետո, եկամտային հարկի վերադարձի կանոնը կիրառվելու է:

«Եթե շինթույլտվությունը ձեռք է բերվել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, գործում է ժամանակացույցը. առաջին գոտու համար՝ 2022-ի հուլիսի 1, երկրորդ գոտու համար՝ 2023-ի հունվարի 1, երրորդ գոտու համար՝ 2023-ի հուլիսի 1-ը, չորրորդ և ավելի գոտիների համար՝ 2025 թվականի հունվարի 1: Այսինքն՝ մինչև տարեվերջ ժամանակ կա, մեր քաղաքացիները Երևանում կարող են ձեռք բերել և օգտվել եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերումից՝ անկախ այն հանգամանքից, թե շինթույլտվությունը երբ է ստացել, պայմանով, որ շենքը գտնվի 4-րդ և բարձր գոտիներում»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը կարճ թվարկեց նախագծով ակնկալվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ 2027-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: 2029-ից մնացած մարզերում է դադարելու գործել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: Երրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ մեկ եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձը չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ այս եկամտային հարկի վերադարձի կանոնը շարունակելու է գործել արդեն իսկ շահառու դարձածների համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն առաջարկեց տուրիստական կենտրոն համարվող քաղաքների համար թողնել հնարավորությունը նաև 2029 թվականից հետո:

Ըստ փոխնախարարի՝ նախագիծն այս կարգավորումներով ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Էրդողանը կարևոր որշում կայացրեցԲելառուսն օկուպացված Արցախում կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին