Հայերեն
Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան 

Հորդանանի Շոուբակ ամրոցի հայերեն արձանագրությունները կարող են թվագրվել 17-18-րդ դարերով. Համլետ Պետրոսյան

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերված հայերեն արձանագրությունները, ըստ նախնական տվյալների, կարող են թվագրվել 17-18-րդ դարերով։ Այս մասին Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ հայտարարեց ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, որը վերջերս է վերադարձել Հորդանանից։

Նա պատմեց, որ արձանագրությունները, որոնց մասին ինքն առաջին անգամ հայտնել էր Facebook-ի իր էջում նոյեմբերի 28-ին, այս տարվա օգոստոսին հայտնաբերել են Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները։ Համլետ Պետրոսյանը երկար ժամանակ համագործակցում է Ֆլորենցիայի համալսարանի հնագետների հետ, որոնք Հայաստանում մի քանի արշավների են մասնակցում։ Հասկանալով, որ արձանագրությունները հայերեն են, արշավախմբի ղեկավար Միկելե Նուչոտին կապ է հաստատել Համլետ Պետրոսյանի հետ և հայ հնագետների համար ուղևորություն կազմակերպել Հորդանան, որպեսզի նրանք տեղում գնահատեն և ուսումնասիրեն գտածոն։

Ինչպես պատմեց Համլետ Պետրոսյանը, Շոուբակ ամրոցը Հորդանանի ամենահզոր բերդն է, որը կառուցել են խաչակիրները 12-րդ դարում։ Մի քանի տասնամյակ անց ամրոցը գրավել է սուլթան Սալահ ադ-Դինը։ Հայ հնագետը հիշեցրեց, ի դեպ, որ Սալահ ադ-Դինը ծնվել եւ կրթություն է ստացել Դվինում։

Рисунок1.jpg (95 KB)

Իտալացի հնագետներն ուսումնասիրում են Հորդանանի պատմությունը՝ կապված հատկապես խաչակիրների շրջանի հետ: Չնայած այստեղ գտնվելու կարճ ժամանակահատվածին՝ խաչակիրները ստեղծել են նշանակալի ճարտարապետական կառույցներ, որոնք հետագայում երկար ժամանակ օգտագործվել են։ Համլետ Պետրոսյանը հիշեցրեց Կիլիկիայի հայկական թագավորության կապերը խաչակիրների և Սալահ ադ-Դինի հետ և հավելեց, որ Հորդանանի հայ համայնքը հին պատմություն ունի։

Խաչակիրների հեռանալուց հետո ամրոցը մի քանի անգամ նորոգվել և վերակառուցվել է։ Նրա պատերին պահպանվել են բազմաթիվ արաբերեն արձանագրություններ բերդի պատմության մասին․ դրանք վերծանվել և ուսումնասիրվել են։

Рисунок3.jpg (124 KB)

Դրանց մեջ հայերենով ոչ մի մակագրություն չկա,- նշեց Համլետ Պետրոսյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, հաջորդ արշավախմբի ընթացքում իրենք, անշուշտ, նորից կուսումնասիրեն բերդի պարիսպները։

Խաչակիրները բերդում կառուցել են երկու քրիստոնեական եկեղեցի։ 

Рисунок4.jpg (258 KB)

Ավելի մեծ եկեղեցու բակում մաքրման աշխատանքների ժամանակ էլ հենց հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով սալաքարերը։

Рисунок6.jpg (226 KB)

Սալաքարերի հայտնաբերման վայրի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդտեղ կարող էր լինել գերեզմանոց, իսկ քարերը այդ գերեզմանատան ինչ-որ կրոնական շինության մաս են կազմել։

Рисунок5.jpg (203 KB)

Համլետ Պետրոսյանը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց սալաքարերից մեկի սերիական համարի վրա՝ 4108։ Այսինքն՝ այս տարածքում հազարավոր նման բեկորներ կան, և բոլորը հավաքվում, համարակալվում և մանրազնին ուսումնասիրվում են։

Սալերը կտրված են ավազաքարից՝ մի քար, որը նման է մեր կրաքարին, բայց ավելի կարծր է։ Սալերի հաստությունն ու մշակման եղանակը նույնական են, տառերը փորագրելու եղանակը, խորությունը նույնպես, որից կարելի է եզրակացնել, որ արձանագրությունները կատարել է նույն վարպետը, կամ գոնե դրանք արվել են նույն ժամանակահատվածում։ Չնայած քարերը կոտրվածքի մասով իրար չեն կպնում, դրանք կարող են լինել մեկ պատի մաս, ենթադրում է Համլետ Պետրոսյանը։

Գրությունները վերցված են հատուկ շրջանակի կամ կարտուշի մեջ։ Ըստ հնագետի, հայկականվիմագրությունում կարտուշը շատ հազվադեպ է հանդիպում։ Եվ, որպես կանոն, հանդիպում է հիշատակային արձանագրություններում։

Արձանագրություններն արված են հայ բոլորագիր գրին բնորոշ մեծատառերով, որը սերում է հին հայկական Երկաթագիր գրից։ Առաջին սալիկի վրա կարելի է կարդալ Հակոբ կամ Յակուբ անունը։ Ըստ Համլետ Պետրոսյանի՝ մուսուլմանական միջավայրում միանգամայն հնարավոր էր հայկական դասական անվանումների նման վերափոխումը. Երկրորդ սալիկի վրա փորագրված է Չերքեզ անունը։

Рисунок2.jpg (66 KB)

Եվ չնայած բոլորգիրը լայն տարածում է գտել 11-րդ դարից, դատելով այլ նշաններից, այդ արձանագրությունները կատարվել են 17-րդ դարից ոչ շուտ, պնդում է գիտնականը։ Նրա խոսքով, հնագիտության մեջ չկան քարերի վրա արձանագրությունների թվագրման ճշգրիտ մեթոդներ. եթե սալերը լինեին իրենց սկզբնական տեղում, ապա շինության տարիքը կարելի էր որոշել մշակութային շերտով։ Բայց այս դեպքում պետք է օգտագործել այլ մեթոդներ՝ համեմատել տարբեր արձանագրությունների հետ, որոնց թվագրությունը հայտնի է։ Եվ այժմ հետազոտողները պետք է համեմատեն այս սալաքարերը հայերեն արձանագրությունների հետ, որոնք պահպանվել են, օրինակ, Երուսաղեմում, Սպահանում, Հալեպում։

Ամփոփելով՝ Համլետ Պետրոսյանը նշեց, որ թեև այս արձանագրությունները պատմականորեն մեծ հայտնագործություն չեն, սակայն գտածոն կարևոր է մի քանի առումներով.

Նախ, դա ակադեմիական համագործակցությունն է և գիտնականների բարեւարքուոյունը, երբ իտալացի հնագետները չեն անտեսել անգամ նման փոքրիկ գտածոն և կապվել են իրենց հայ գործընկերների հետ։

Երկրորդ՝ Հայաստանում աշխատում են բազմաթիվ միջազգային արշավախմբեր, որոնք բոլորն էլ ուսումնասիրում են հայկական հուշարձանները, սակայն հայ գիտնականները հազվադեպ են ուսումնասիրում այլ երկրների հուշարձանները։ Եվ սա կարող է լինել նման աշխատանքի սկիզբը։

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հորդանանում հայկական արշավախումբը կարող է ուսումնասիրել այլ պատմական հուշարձաններ, ինչպես նաև թեկուզ փոքր, բայց հինավուրց հայկական համայնքի մշակութային կյանքը:

Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրելԱրշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱրտառոց դեպք՝ Արարատում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից» Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՍտոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըԼեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել