Հայերեն
Մայիսը կիրականացնի կենդանակերպի այս նշանների բոլոր ցանկությունները Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա 

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Գերեզմանատների  ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային  կենտրոնը (Caucasus Heritage Watch). «ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», - նշված է ահազանգի մեջ։

Սա հայ-ռուսական գերեզմանատուն էր՝ առաջացած  ցարական սահմանապահ 6-րդ ուղեկալի մոտ: Տապանաքարերը արձանագրությունների համաձայն վերաբերում են 1843-1915 թվականներին, ավելի վաղ տապանաքարերը պատկանում էին ռուսների և կրում էին ռուսերեն արձանագրություններ: Առանձին տապանաքարեր ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներ էին: Դրանք մինչև 3 մետր բարձրության բազմամաս կոթողներ էին, որոնք ժամանակին պսակվել են թևավոր խաչով։

Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:

Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է  Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա:  Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են  Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի  մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Հավելենք նաև,  որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

Մայիսը կիրականացնի կենդանակերպի այս նշանների բոլոր ցանկությունները Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորըԹուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Մեծ ու շքեղ… Գևորգ Մկրտչյանի կինը ցույց է տվել իրենց նոր տունը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ կան վիրավորներ «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրելԱրշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱրտառոց դեպք՝ Արարատում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից»