Հայերեն
Արայիկ Հարությունյանին Բաքվում հարցաքննել են․ ո՞վ է նրա փաստաբանը (լուսանկար) Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ Թուրքիան Ուկրաինային հարյուրավոր ծանր գնդացիրներ է մատակարարել Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը՝ այսօր. լուսանկարներ Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր սպառազինությունները Հաճախ տրվող հարցեր ՀայաՔվեի գործունեության ընթացիկ փուլի մասին Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները» Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից Արևային էներգիան ապահովել է Գերմանիայի սպառման կեսից ավելին 

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման վերաբերյալ

Հասարակություն

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչը դարձավ Բաքվի՝ իր պատմական հողերից հայերին վտարելու քաղաքականության տրամաբանական շարունակությունը։

Աջակցություն հայտնելով Արցախի ժողովրդին, նրա անկախությանը, ազատությանը և կյանքի իրավունքին, Ռուսաստանի հայերի միությունը նախաձեռնել է հասարակական կառույցների ղեկավարների մասնակցությամբ Համակարգող շտաբի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ենթարկված հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև վերահսկելու և կանխելու Բաքվի նախաձեռնած փորձերը՝ Ռուսաստանի տարածքում ազգամիջյան բախումներ կազմակերպելու համար։

Կարծում ենք, որ այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, եթե Հայաստանն այսօր չառաջնորդեին նրանք, ովքեր երկիրը տանուլ տվեցին 2020 թվականի պատերազմում՝ դրանով իսկ օգնելով Ալիևին, ով այն ժամանակ պաշտոնանկ արվելու եզրին էր կագնած։ Նրանք, ովքեր հետագա բանակցությունների ընթացքում ողջ ժողովրդի հանդեպ իրենց անողնաշար ու ստորացուցիչ պահվածքով միայն նպաստեցին Ալիևի դիրքերի ամրապնդմանը և «ախորժակը բացելուն»։

Չենք բացառում, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրության կողմից Փաշինյանի կուսակցությանը արտահայտած անվստահության քվեն դարձավ կատալիզատոր Ալիևի համար, ով հասկանում է, որ նոր առողջ կողմնակիցների գալը կարող են խոչընդոտ դառնալ Հայաստանի, Արցախի և ռուս խաղաղապահների նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության հետագա իրականացման համար։
 
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերանայել իրենց դիրքորոշումը և չեղյալ համարել Ղարաբաղի հայերի բնաջնջման և տեղահանման մանդատը, որը նրանք տվել են Ալիևին՝ փաստացի լքելով Արցախը և արցախցիներին, իրենց ցինիկ հայտարարություններով և տեղի ունեցածի վերաբերյալ ուշացած արձագանքով, և այդ նպատակով օգտագործել պետությանը հասանելի բոլոր մեխանիզմներն ու ռեսուրսները, որպեսզի Արցախի ժողովրդի՝ հանուն գոյատևման ինքնորոշման իրավունքի հարցը ներառվի ՄԱԿ-ի նիստի օրակարգում, որը սկսել է իր աշխատանքը սեպտեմբերի 19-ին։ Եվ այդ քննարկումների արդյունքը պետք է լինեն ոչ թե Բաքվին ուղղված բանավոր կոչերը, այլ տնտեսական ու ռազմական պատժամիջոցները Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր պատերազմ են սկսել խաղաղ բնակչության դեմ։
 
Այս օրերին, երբ Արցախում՝ ինչպես գրել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին  «քրիստոնեական Եվրոպայի ստոր անտարբերությամբ» փաստացի ցեղասպանություն է տեղի ունենում, մենք հավասար հեռավորության քաղաքականությունը չափազանց վտանգավոր ենք համարում ոչ միայն հայերի, Հայաստանի և Արցախի, այլև Ռուսաստանի ապագայի համար:
 

Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և կանխելու Բաքվի հետագա հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ, որոնց թվում բազմաթիվ Ռուսաստանի քաղաքացիներ և էթնիկ ռուսներ կան, ինչպես նաև աջակցել Ռուսաստանի հայերի միությանը Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:

Խաչատուրովին ազատելու հանրային լայն պահանջ պետք է ձևավորել պատերազմական իրավիճակում գտնվող պետությունում․ Աննա ԿոստանյանՌուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու թեման Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում. 23 նոյեմբեր, 2022թ, Երևան«Դե Թուրքիային պիտի ցույց տան, չէ, որ 2013թվականից տրված փողերն իզուր չեն վերցրել ու ծախսել»․ Աննա ԿոստանյանՏեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՄարդը փրկիչ ա, ասում եք՝ դավաճան, բա եղա՞վ․ Մենուա Սողոմոնյան«Շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի». Սամվել Կարապետյան Արայիկ Հարությունյանին Բաքվում հարցաքննել են․ ո՞վ է նրա փաստաբանը (լուսանկար) ԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերըԲենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամովԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ Թուրքիան Ուկրաինային հարյուրավոր ծանր գնդացիրներ է մատակարարելՇուշիի Սուրբ Ղազանչեցոցը՝ այսօր. լուսանկարներԾնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր սպառազինությունները Հաճախ տրվող հարցեր ՀայաՔվեի գործունեության ընթացիկ փուլի մասին Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները» Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից Արևային էներգիան ապահովել է Գերմանիայի սպառման կեսից ավելին Ինքնիշխանության քողի ներքո` Հայաստանը դարձնում են խամաճիկ պետություն. Աննա Կոստանյան Ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ի գիշերը կնվազի, ապա կբարձրանաԱյն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի. Արմեն Հովասափյան Ի՞նչ կանի ԵՄ-ն, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու համար հարձակվի Հայաստանի վրաԵրեք երեխաների մայրը մահացել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհինԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունըԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ ԲաղերիՀայաստանի Հանրապետության կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մագա Հարությունյանին սպառնում ենՄխիթարյան․ Շարունակում ենք նույն ոգով (ֆոտո) Ալյուրն արդեն թանկացել է. առաջիկայում ՌԴ-ից ներմուծվող ցանկացած ապրանք կթանկանա ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. ԲորելԱվտոբուսի վթարի հետեւանքով 20 զոհ կաՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Հոռաթաղից մի կին կար՝ անունը Անուշ, չի հասցրել դուրս գա տանից ու արել են էն ինչ Սումգայիթում Մարիա Զախարովան հայտարարություն է արելԳյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն. խուճապի չմատնվել Առանց արցունքների չեք կարող դիտել. Ինչպիսի՞ օգնություն է տրամադրել Արցախցիներին Արկադի ԴումիկյանըՀոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության օրն է Նարե Գևորգյանի տեսահոլովակը՝ նոր պատերազմի ազդակ. Երգչուհուն մեղադրում են սիմվոլիզմի մեջ Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախՆիկոլ Փաշինյանին «էֆենդի» անվանած հային Ալիևը նշանակել է Արցախի պարետ ՀՀ դե ֆակտո վարչապետը ֆինանսական աջակցություն է ակնկալել հումանիտար խնդիրների լուծման համար. Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն. «Հրապարակ» «ՀայաՔվեն» հիմա, առավել քան երբևէ, ակտուալ է. Աննա Կոստանյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինի Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին