Քպական պատգամավորը արտերկրում ցուցահանդեսների է մասնակցում. «Փաստ»
Մամուլ![](banners/solaron_s.gif?v=4)
![Քպական պատգամավորը արտերկրում ցուցահանդեսների է մասնակցում. «Փաստ»](/timthumb.php?src=disc/02-09-23/b78107101ef9e2e3385b9fb868ef716b.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սյունիքից ընտրված ԱԺ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանը հոկտեմբերի սկզբին մեկնելու է Մոսկվա։ Այցի նպատակը քաղաքական չէ. հայտնի ВДНХ-ում տեղի է ունենալու նրա անհատական ցուցահանդեսը։
Պարզվում է` սա նկարիչ - պատգամավորի միակ ցուցահանդեսը չէ` խորհրդարանում հայտնվելուց հետո։ 2023 թվականի հուլիսի 30-ին Փարիզում նա մասնակցել է Holy Art Gallery կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները: Միաժամանակ Ամստերդամում և Բրյուսելում տեղի է ունեցել այդ կտավների թվային ցուցադրությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում