PFA. Հոլանդը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Սական՝ լավագույն երիտասարդ խաղացող (տեսանյութ)
Սպորտ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի տարվա (2022-2023) լավագույն խաղացող Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ Քվեարկությանը մասնակցում են Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները։
Մրցանակին հավակնում էին նաեւ անգլիացիներ Բուկայո Սական («Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), նորվեգացի Մարտին Էդեգորը («Արսենալ») եւ բելգիացի Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)։
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Բուկայո Սական։ Մրցանակին հավակնում էին նաեւ Գաբրիել Մարտինելին («Արսենալ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Ջեյքոբ Ռեմզին («Աստոն Վիլա»), Էվան Ֆերգյուսոնը («Բրայթոն») եւ Մոյսես Կայսեդոն («Բրայթոն» / «Չելսի»)։