Հայերեն
Քննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արել Ինչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվել Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա Սոբչակ Ինչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը 

Ադրբեջանի «բնապահպանական» տեռորը և Փաշինյանի անգործությունը

Իրավունք

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը քարոզչական հարձակման է անցել բոլոր ուղղություններով, առիթը բաց չի թողնում Հայաստանին և Արցախին մեղադրելու հնարավոր բոլոր մեղքերի մեջ, մինչ փաշինյանական վարչախումբը միտումնավոր մատնվել է անգործության և համառորեն չի պատասխանում Ադրբեջանի մեղադրանքներին։ Այդկերպ, Բաքվին հաջողվում է միջազգային հանրության մոտ առաջ մղել իր կեղծ նարատիվները։ Ամենավտանգավոր ուղղություններից մեկը, որտեղ Ադրբեջանը, ցավոք, լուրջ հաջողություններ է գրանցել, «բնապահպանությունն» է, որն օգտագործելով էլ կեղծ մեղադրանքների տարափ է տեղում հայկական կողմի վրա։ Ընդ որում, տասնամյակներ շարունակ և այժմ էլ Ադրբեջանն է համարվում էկոլոգիան վնասող երկիր։ Զարմանալի չէ, որ հենց բնապահպանությունն էլ պատրվակ դարձավ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքը փակելու համար։

Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։ Ադրբեջանն այս ամենի համար, որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Շաբաթներ առաջ բնապահպանական մի շարք կազմակերպություններ Ադրբեջանից, դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Թեման շարունակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել էր միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի հետ կապված», ընդ որում մեղադրանքների հիմնական սլաքն ուղղում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահանքային կոմբինատի դեմ՝ նրանց մեղադրելով ծանր մետաղներ պարունակող թափոններ արտանետելու մեջ՝ իբր հայտարարելով, թե աղտոտումն ուղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օղչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությանը։

Մինչ Հայաստանի դեմ նման քարոզ է իրականացվում, որը, փաստենք, լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ միջազգային հանրությունն առանձնակի զգայուն է այս հարցերում, Ադրբեջանն ինքը շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը, վանսել ոչ միայն իր, այլև հարևան երկրների բնակչության առողջությունը։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։  Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։

Մինչ այսպես կոչված «հեղափոխությունը» Ադրբեջանը երբեք չի խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ գիտակցելով, որ այդ հարցում չի կարողանալու մրցել Հայաստանի հետ, սակայն այսօր, երբ Հայաստանում դաշնակիցներ է գտել՝ ի դեմս փաշինյանական վարչախմբի լռության, անխնա չարաշահում է այդ հարցերը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձկան պես լուռ է, որևէ կերպ չի պատասխանում թշնամու մեղադրանքներին և հոխորտանքներին։

Նարինե Մելիքյան

Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանՔննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգըԱրցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արելԻնչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվելՆիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա ՍոբչակԻնչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել ՌԴ դեսպանատան վրա Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաներըԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը Ադրբեջանական հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում ապահովել ԵրևանիցԱլիևի օգնականը հաստատում է Փաշինյանի խոսքերըԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նոր հայտարարություն է արելՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել. տեսանյութԻնչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված Ներքին Հոռաթաղում զոհեր, վիրավորներ, կորածներ կան․ գյուղապետ Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին դատապարտող համատեղ հայտարարության վրա Ինչպե՞ս Էվելինա Շահիրյանն ամբողջ գիշեր չքնեց, իմանալով թոռնուհու բացասական դերի մասին Լարված իրավիճակ՝ ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն ՔոչարյանինԿոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Ժոզեպ Բորելը լավ նորությամբ է հանդես եկելՌուսաստանն է մեղավոր Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. Եվրոպացի պաշտոնյա Լուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՈստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղելՍա կարող է դաս լինել բոլորի համար. Զախարովա Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Բաքուն քննարկում է համաներման հարցն այն հայերի նկատմամբ, ովքեր վայր են դրել զենքերը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է Այս իշխանությունները մեզնից ուղղակի թալանեցին մեր հաղթանակները․ Լևոն Քոչարյան Կառավարության նիստը. ուղիղ եթերՔաղաքացիները փակում են Կառավարության մուտքերը. Փաշինյանը ներսում է Տարադրամի փոխարժեքն այսօրՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ադրբեջանը սննդամթերքով բեռնատարներ է ուղարկել ՍտեփանակերտԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով