Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան](/timthumb.php?src=disc/03-06-23/cbed31953d1f79ab6780c6319eaa2b16.jpg&w=780)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը», - գրել է նա: