Հայերեն
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել. Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Շատ լավ է, որ ընդդիմադիր ուժ ղեկավարի մայրաքաղաքը, հակակշիռների մեխանիզմ աշխատի. Մանե Թանդիլյան Չինաստանը մեկ տարում 30 տոկոսով ավելացրել է արևային էներգիան Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ․ Ծառուկյան Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին` արժևորվել Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան Պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի գույքային վնաս. Դատախազություն 

Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան

Քաղաքականություն

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել):

Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է): Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին:
Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, այն փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ:

Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել: Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության:

Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև Բայրաքթարները, մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա: Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

Ուշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի նրա մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի նոր էսկալացիայի, թե ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն՝ սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա:

Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս: Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն այս թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու:

Ուստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան բոլորին»։

ԱՄՆ-ում արևային էներգետիկան բուռն զարգացում է ապրել Երեւանի փողոցները մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդից. Արսեն Նիկողոսյան ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել. ԶՊՄԿ-ն վճարել է «պատմական թվով հարկեր» Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին. Մեսրոպ Առաքելյան Գագիկ Ծառուկյանը ոսկյա խաչեր է նվիրել Արցախում ծնված եռյակին «Համախմբում» շարժման թիմը համախոհների հետ Սարդարապատում էր Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ազատի ջրամբարի ափին նշվեց Հանրապետության տոնըՀայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համարԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Ստարտափը կկառուցի էլեկտրական կատամարան ծայրահեղ երկար ճանապարհորդությունների համարԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ԲԴԽ-ն դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ դատական համակարգում ճնշումների համար. Լևոն Օհանյան Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ ԱռաքելյանԱյսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք ՉալաբյանԱյս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. Մանե Թանդիլյան Արցախը հանձնվում է, Հայաստանը՝ մասնատվում և շրջափակվում Վստահ եմ` մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով. Գագիկ Ծառուկյան Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին. այսօր մեր հերթն է. Արթուր Վանեցյան ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՓաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց Իտալացի ֆերմերները փրկում են հնագույն մրգերը արևային էներգիայով Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան Իշխանությունները պետությունը դարձել են անշարժ գույք, որի «կադաստրի վկայականը» հենց իրենք էլ կորցրել են. Մեսրոպ Առաքելյան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է Աբսուրդ է․ Փաշինյանը հետևողականորեն մեր վզին կեղծիքներ է փաթաթում ձախողումներն արադարացնելու համար Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Ապրելու երկիր» խմբակցություն Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման համար․ «Համախմբում» Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ Ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան. Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա․ Վարդան Ջհանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում «Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ) Պուտինը հեռագիր է ուղարկել Արման Ադամյանին «Կրթական ծրագիր է». «Իմ Քայլից» պարզաբանում են Արցախը պետք է մնա հայկական. Ռուբեն ՎարդանյանՔիմիկոսներն առաջարկում են արևային մարտկոցների արդյունավետությունը կրկնապատկելու համար ավելացնել գրաֆեն Տարադրամի փոխարժեքը՝ այսօր