Հայերեն
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել. Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Շատ լավ է, որ ընդդիմադիր ուժ ղեկավարի մայրաքաղաքը, հակակշիռների մեխանիզմ աշխատի. Մանե Թանդիլյան Չինաստանը մեկ տարում 30 տոկոսով ավելացրել է արևային էներգիան Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ․ Ծառուկյան Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին` արժևորվել Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան Պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի գույքային վնաս. Դատախազություն 

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր. միշտ էլ մտահոգություններ կան». Արգամ Հովսեփյան

Քաղաքականություն

Մայիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում խոսել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին և փոխանցել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են Հայաստանի տարածքից  5 կմ ներս:

«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտել էր նա։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր զարմանքը հայտնեց  նախկին մարզպետի երեկ լրագրողներին փոխանցած տեղեկությունների առնչությամբ:

«Որքան պետք է եղել՝ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ ինժեներական աշխատանքները, հայկական կողմն էլ է կատարել։ Բանակն իր պարտականությունը կատարել է, չեմ հասկանում, թե ինչու է նախկին մարզպետը նման բան ասել, չեմ հասկանում, խրամատները փորված է, դիրքերը դրված է և՛ իրենց կողմից, և՛ մեր»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

 

Նրա դժվարացավ  ասել, թե բնակիչներն այս պահին ինչ տրամադրություն և մտավախություններ ունեն:

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր, հիմա այս մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Վերջապես մարդ են, ճիշտ է, իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց միշտ էլ մտահոգություններ կան։ Իրենց անասունների 80 տոկոսը վաճառել են արոտի պատճառով, դրանց մեծ մասը թշնամու հսկողության տակ են։ 3-4 օր առաջ է թշնամին կրկին կրակել, բայց որևէ վնաս չենք ունեցել»,- հավելեց Ա. Հովսեփյանը։

Կան գյուղացիներ, որոնց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, և մեր հարցին՝ նրանք փոխհատուցում ստացե՞լ են, Արգամ Հովսեփյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ առայժմ որևէ փոխհատուցում չեն ստացել։

«Ես տեղյակ եմ, որ որևէ բան մինչև այժմ չի արվել, գուցե արվելու է։ Գիտեմ, որ Տեղ համայնքի բնակիչը գնացել է, որպեսզի իր ցորենի արտին պարարտանյութ տա, մեր կողմի ոստիկաններն ասել են՝ վտանգավոր է, առաջ մի գնա, թույլ չեն տվել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ  Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Դրանից հետո՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրել։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։

Երեւանի փողոցները մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդից. Արսեն Նիկողոսյան ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել. ԶՊՄԿ-ն վճարել է «պատմական թվով հարկեր» Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին. Մեսրոպ Առաքելյան Գագիկ Ծառուկյանը ոսկյա խաչեր է նվիրել Արցախում ծնված եռյակին «Համախմբում» շարժման թիմը համախոհների հետ Սարդարապատում էր Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ազատի ջրամբարի ափին նշվեց Հանրապետության տոնըՀայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համարԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Ստարտափը կկառուցի էլեկտրական կատամարան ծայրահեղ երկար ճանապարհորդությունների համարԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ԲԴԽ-ն դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ դատական համակարգում ճնշումների համար. Լևոն Օհանյան Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ ԱռաքելյանԱյսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք ՉալաբյանԱյս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. Մանե Թանդիլյան Արցախը հանձնվում է, Հայաստանը՝ մասնատվում և շրջափակվում Վստահ եմ` մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով. Գագիկ Ծառուկյան Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին. այսօր մեր հերթն է. Արթուր Վանեցյան ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՓաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց Իտալացի ֆերմերները փրկում են հնագույն մրգերը արևային էներգիայով Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան Իշխանությունները պետությունը դարձել են անշարժ գույք, որի «կադաստրի վկայականը» հենց իրենք էլ կորցրել են. Մեսրոպ Առաքելյան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է Աբսուրդ է․ Փաշինյանը հետևողականորեն մեր վզին կեղծիքներ է փաթաթում ձախողումներն արադարացնելու համար Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Ապրելու երկիր» խմբակցություն Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման համար․ «Համախմբում» Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ Ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան. Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա․ Վարդան Ջհանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում «Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ) Պուտինը հեռագիր է ուղարկել Արման Ադամյանին «Կրթական ծրագիր է». «Իմ Քայլից» պարզաբանում են Արցախը պետք է մնա հայկական. Ռուբեն ՎարդանյանՔիմիկոսներն առաջարկում են արևային մարտկոցների արդյունավետությունը կրկնապատկելու համար ավելացնել գրաֆեն Տարադրամի փոխարժեքը՝ այսօր 31-ամյա քաղաքացու ավտոմեքենայում ատրճանակ է հայտնաբերվել