Հայերեն
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել. Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Շատ լավ է, որ ընդդիմադիր ուժ ղեկավարի մայրաքաղաքը, հակակշիռների մեխանիզմ աշխատի. Մանե Թանդիլյան Չինաստանը մեկ տարում 30 տոկոսով ավելացրել է արևային էներգիան Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ․ Ծառուկյան Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին` արժևորվել Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան Պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի գույքային վնաս. Դատախազություն 

Պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի գույքային վնաս. Դատախազություն

Իրավունք

Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս. օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով փոխանցվել է ֆիզիկական անձի: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը:

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն: Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով: Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին: Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը: Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին: Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին. օգտագործման նպատակը սահմանվել է որպես ժամանցի և հանգստյան գոտու կազմակերպման շինարարություն:

2004 թվականի մարտի 2-ին Ե.Գ.-ի լիազորված անձի և «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության (35 տոկոս բաժնեմասը պատկանել է նույն Ե.Գ.-ին)    միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով տվյալ ընկերությանն է տրամադրվել տարածքը՝ զվարճանքի և հանգստյան գոտի ստեղծելու նպատակով, իսկ 2006 թվականի մայիսի 2-ին կողմերի միջև կնքվել է վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնություն: Այնուհետև, Ե.Գ.-ի դիմումի հիման վրա կատարվել է գույքի բաժանում՝ 3.5023 հա և 2.5577 հա չափերով հողատարածքների, որից հետո՝ 2006 թվականի մայիսի 15-ին, Ե.Գ.-ն 3.0523 հա հողամասն անհատույց՝ 20 տարի ժամկետով, օգտագործման է տրամադրել «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը (կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր)։

2007 թվականի դեկտեմբերի 4-ին Ե.Գ.-ի և «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն ք.Երևան» ՍՊ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ե.Գ.-ն իրեն պատկանող հողատարածքից 2.5577 հա հողամասն իր կողմից գնված արժեքից անհամեմատ բարձր գնով՝ 697 մլն 727 հազար 272 դրամով, վաճառել է նշված ընկերությանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին պայմանագրում կատարվել է համապատասխան կետի փոփոխություն և սահմանվել է, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 767 մլն 500 հազար դրամ։

2019 թվականի մարտի 20-ին Ե.Գ.-ի (որպես վաճառող) և «Ն և Ս Քոնսթրաքշն»     ՍՊ ընկերության (որպես գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագիր, որի համաձայն՝ գնորդին է հանձնվել Եղվարդի խճուղի 22 հասցեում    գտնվող հողամասը՝ 1.5023 հա մակերեսով և Դավթաշենի Երևան-եղվարդ խճուղի 22 հողամասը՝ 2 հա մակերեսով: Դրանցից առաջինի գինը կազմել է 887 մլն 722 հազար    դրամ, իսկ երկրորդինը՝ 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամ:

Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) (…)»):

Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

            Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել. ԶՊՄԿ-ն վճարել է «պատմական թվով հարկեր» Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին. Մեսրոպ Առաքելյան Գագիկ Ծառուկյանը ոսկյա խաչեր է նվիրել Արցախում ծնված եռյակին «Համախմբում» շարժման թիմը համախոհների հետ Սարդարապատում էր Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ազատի ջրամբարի ափին նշվեց Հանրապետության տոնըՀայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համարԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին Ստարտափը կկառուցի էլեկտրական կատամարան ծայրահեղ երկար ճանապարհորդությունների համարԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ԲԴԽ-ն դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ դատական համակարգում ճնշումների համար. Լևոն Օհանյան Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ ԱռաքելյանԱյսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը. Ավետիք ՉալաբյանԱյս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. Մանե Թանդիլյան Արցախը հանձնվում է, Հայաստանը՝ մասնատվում և շրջափակվում Վստահ եմ` մենք գնալու ենք ներքին համերաշխության, ազգային հաշտության ճանապարհով. Գագիկ Ծառուկյան Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին. այսօր մեր հերթն է. Արթուր Վանեցյան ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՓաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց Իտալացի ֆերմերները փրկում են հնագույն մրգերը արևային էներգիայով Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան Իշխանությունները պետությունը դարձել են անշարժ գույք, որի «կադաստրի վկայականը» հենց իրենք էլ կորցրել են. Մեսրոպ Առաքելյան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է Աբսուրդ է․ Փաշինյանը հետևողականորեն մեր վզին կեղծիքներ է փաթաթում ձախողումներն արադարացնելու համար Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Ապրելու երկիր» խմբակցություն Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման համար․ «Համախմբում» Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ Ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան. Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա․ Վարդան Ջհանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում «Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ) Պուտինը հեռագիր է ուղարկել Արման Ադամյանին «Կրթական ծրագիր է». «Իմ Քայլից» պարզաբանում են Արցախը պետք է մնա հայկական. Ռուբեն ՎարդանյանՔիմիկոսներն առաջարկում են արևային մարտկոցների արդյունավետությունը կրկնապատկելու համար ավելացնել գրաֆեն Տարադրամի փոխարժեքը՝ այսօր 31-ամյա քաղաքացու ավտոմեքենայում ատրճանակ է հայտնաբերվել Ադրբեջանը մեծ կորուստներ ունի