Հայերեն
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև 

Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ ԶՊՄԿ-ի հովանավորությամբ և աջակցությամբ

Մշակույթ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Քաջարանի մշակութային ավանդույթները ձևավորվեցին քաղաքի կառուցմանը զուգընթաց՝ 50-ական թվականների սկզբներից, իսկ 1959 թվականին շահագործման հանձնվեց Քաջարանի լեռնագործների մշակույթի պալատը, որը վերածվեց տեղաբնակների առօրյայի և ժամանցի կազմակերպման հիմնական օջախի: Ստեղծվեցին գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն համաքաղաքացիների համար, այլև տարածաշրջանի գյուղերում, սահմանապահ զորամասերում, Արցախում, մասնակցում շրջանային և հանրապետական մրցույթ-ստուգատեսների, փառատոների: Սերո Խանզադյանի «Քաջարան» վեպի շնորհանդեսն այդ նույն պալատում է կազմակերպվել:

Քաջարանյան բեմում ելույթ են ունեցել հայ արվեստի վարպետներ, սիրված արտիստներ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, անվանի գրողներ Վիլյամ Սարոյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, ժողովրդական երգիչներ Արև Բաղդասարյանը, Վաղարշակ Սահակյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Կինոթատրոնի գործունեությունը համակարգող Իրինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հետևում են կինոնորություններին, սերտ հարաբերություններ ունեն հայկական ազգային կինոկենտրոնի, ինչպես նաև դրսի ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերությունների հետ: Մեր այցելության օրը մշակույթի պալատի կինոթատրոնում պիտի ցուցադրվեր «Անքնություն» ֆիլմը (սցենարի հեղինակ ու ռեժիսոր՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Արմեն Սողոյան): Այն հոգեբանական դրամա է, թրիլեր: Գլխավոր դերերը մարմնավորել են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը:

Ի լրումն կինոյի թեմայի՝ նշենք, որ մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանի ջանքերով մշակույթի պալատում վերջերս ստեղծվել է կինոանկյուն, որի բացմանը ցուցադրվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Հայրիկ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան):

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին, երբ Քաջարանում նշվում էր քաղաքի օրը, կոմբինատի ղեկավարության, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ ու Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և

տարածմանը: Այստեղ անց են կացվում ռուսաց լեզվի երկամսյա անվճար ուսուցման դասընթացներ դպրոցականների համար: Կենտրոնը «Մոսկվայի տան» շնորհիվ հարստացվել է ռուսական գրականությամբ: Իսկ կոմբինատի օժանդակությամբ էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում է հայ և արտասահմանյան հեղինակների  ստեղծագործություններով:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Այժմ պալատի վարիչը Նարա Մկրտչյանն է, ով ժամանակին երկու անգամ ժողնվագարանների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման (որպես մենակատար՝ երաժշտական գործիքը՝ քանոն):

Վերջերս կոմբինատի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների հիշատակին: Մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին քաջարանցի զոհվածների կենսագրականները, մարտական ուղին, իսկ պալատի աշխատակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով: Եվս մեկ անգամ ոգեկոչվեց ընկածների հիշատակը: Վերջում 19- քաջարանցի զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկիր» հատուկ համարի մեկական օրինակ:

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան): Կրթօջախում ստեղծված բարեհարմար պայմանները գրավում են երեխաներին: Դպրոցը լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև հանրապետությունում: Հատկապես վերջին տարիներին Քաջարանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում՝ մասնակցելով հանրապետական, նաև միջազգային մրցույթների, վերադառնում մրցանակներով:

2018 թ. կրթօջախի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվեց թատերարվեստի բաժին: Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

- Ունեցանք հրաշալի շրջագայություն: Սա անմոռանալի տպավորություններով լի՝ իսկական հյուրախաղերի մասնակցելու մի կարևոր փորձառություն էր քաջարանցի թատերասեր երեխաների համար, և այդ հրաշալի հնարավորությունը նրանց համար ապահովեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ Տիգրան Ղուկասյանը, - երեխաներն անչափ ոգևորված էին, կարողացան իրականում ինքնադրսևորվել և զգալ մեծ բեմի վրա հանդես գալու պատասխանատվությունն ու հաճույքը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին