Հայերեն
ԶՊՄԿ-ն եռապատկել է իր վճարած հարկերի չափը Փաշինյանի ձեռքով Հայաստանը խլում են մեզնից, Արցախի զիջմանը հաջորդելու է Սյունիքը. Ավետիք Չալաբյան Արցախում ներքաղաքական ճգնաժամը հաջողվել է կասեցնել Ադրբեջանցիները վայնասուն բարձրացնելու հերթական առիթն են ստացել 2023 թվականը պետք է լինի մեր գալստյան տարին, մեր ուժի և միասնականության, ազգային համերաշխության կերտման մեկնարկը. Մանե Թանդիլյան Ռուբեն Վարդանյանի դեմ արշավը հատում է անհեթեթության եզրագիծը Պետք են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, մենք մեծ պոտենցիալով ազգ ենք. «Հրապարակ» Սպասում էին, որ պետնախարարը ձախողվի, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում Արցախի դեղատներում որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել. Ռուբեն Վարդանյան Նպատակ ունենք ստեղծել շատ աշխատատեղեր, որպեսզի օգտակար լինենք մեր երկրին. Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը (լուսանկարներ) Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը չստեղծել արհեստական խոչընդտներ. ԲՊՀ ուսանողական խորհրդի հայտարարությունը 

Ինչի՞ է ուզում հասնել իշխանությունը Արցախի հարցում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ արցախահայությունը, շրջափակման մեջ գտնվելով, շարունակում է պայքարել իր իրավունքների պաշտպանության համար։ Բնականաբար, տարբեր սպառնալիքների ու հանցագործությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է հայաթափել Արցախը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա արցախցիների հետ, եթե նրանք դադարեցնեն պայքարը և հանձնվեն։ Հասկանալի է, որ շրջափակման միջոցով Ալիևը պայմաններ է ստեղծում, որ Արցախի հայերը ուղղակի թողնեն և հեռանան։ Դրա համար էլ «մինիսուլթանը» հայտարարում էր, թե ով չի ցանկանում լինել իրենց քաղաքացին, Լաչինի ճանապարհը բաց է, կարող են թողնել ու հեռանալ։ Բայց Արցախն ընտրել է մինչև վերջ իր իրավունքների համար պայքարելու ճանապարհը։

Դեկտեմբերի 25-ին տարբեր հաշվարկներով մոտ 50 հազար մարդ դուրս եկավ փողոց իր կամքն արտահայտելու։ Սա կարևոր քայլ էր Արցախի բնակչության միակամությունը ցույց տալու համար, քանի որ Ադրբեջանը տարբեր ձևերով ցանկանում է ջլատել արցախահայության միասնականությունը։ Մյուս կողմից էլ Արցախը՝ որպես անկախ սուբյեկտ, իր ձայնն է բարձրացնում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Եվ այս առումով կարևոր շեշտադրումներ են հնչում հենց Արցախի պաշտոնյաների կողմից։ Օրինակ՝ օրերս «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» թեմայով տեսակամուրջ անցկացվեց Ստեփանակերտի և Երևանի միջև, որի ընթացքում Արցախի ներկայացուցիչները, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացրեցին ստեղծված իրավիճակը։ Ըստ այդմ, ուղերձներ հղվեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ բանակցություններից կամ երկխոսությունից, և անգամ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններից է պարզ դառնում, որ Արցախում կոնկրետ հումանիտար ճգնաժամ կա։

Ուստի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա հասցեական ճնշումներ են հարկավոր՝ այդ թվում և պատժամիջոցների տեսքով։ Բայց ինչքան Արցախը ավելի վճռական է արտահայտում իր դիրքորոշումն, այնքան Բաքուն մեծացնում է ճնշումը։ Դրա համար էլ Ադրբեջանը շրջափակմանը զուգահեռ Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր է ստեղծում, ինտերնետ կապից զրկելու փորձեր է կատարում և այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, ապա այստեղ ևս խնդիրներ կան։ ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել ու միայն Արցախին Ադրբեջանի հետ երկխոսելու անհասկանալի կոչեր են անում։ Փաշինյանի ասուլիսից ևս պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն Արցախին ուղղակի միայնակ են թողել ադրբեջանական սպառնալիքին դեմ հանդիման, իսկ նրանց սատարումը Ստեփանակերտին հումանիտար աջակցությունից այն կողմ չի անցնում։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Լաչինի ճանապարհը փակ է, ապա այդ հումանիտար աջակցությունն էլ է դառնում անբովանդակ ու անհասկանալի: Միաժամանակ, հետաքրքրական է, որ Փաշինյանը հայտարարում էր, թե արցախցիները իրենց վերաբերող հարցերով պետք է զբաղվեն, հայաստանցիներն՝ իրենցով։ Իսկ այսպիսի դիրքորոշումն իր արտացոլումն է ունենում նաև հայ հասարակության ներսում առկա տրամադրությունների վրա։ Դրա համար էլ այսօր Հայաստանում մարդկանց մի զգալի մասը ամենայն լրջությամբ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ավելին՝ կա կասկածելի ծագման մի խումբ՝ հիմնականում մոլի նիկոլականներ, որոնք հեգնում են արցախցիներին, նույնիսկ ուրախանում ստեղծված վիճակով։ Սա պակաս դավաճանական մոտեցում չէ: Բնական է, որ Հայաստանի և Արցախի մոտեցումներում ակնհայտ հակադրություններ են նկատվում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե Հայաստանի վարչապետի՝ նախօրեին արած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։ Հայտարարության մեջ առկա էր ՀՀ իշխանություններին ուղղված հորդոր Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելու հանձնառության վերաբերյալ։ Սակայն Փաշինյանը կառավարության նիստում պատասխանեց Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ակնարկելով, թե այն փակուղի է տանում, և Արցախը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկը իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ։

Բայց երբ հաշվի ենք առնում, որ Արցախի շուրջ իրավիճակն առանց այն էլ փակուղային է, և Ադրբեջանը կտրականապես խուսափում է Արցախի իշխանությունների հետ երկխոսությունից, ապա Փաշինյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի բարձրացնելու Արցախի ինքնորոշման թեման։ Մյուս կողմից էլ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Փաշինյանն իր ասուլիսում կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց ռուս խաղաղապահների հասցեին, թե նրանք չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը։ Իսկ այդ նույն օրը իր հրավիրած ասուլիսում Ալիևը մեծ համոզվածությամբ հայտարարում էր, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին հեռանալու են։ Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են ռուս խաղաղապահներին։

Իսկ Արցախից հայտարարություններ են հնչում խաղաղապահներին թիրախավորելու անթույլատրելիության մասին, քանի որ նրանց առկայությունը Արցախի անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Ավելին՝ տեսակամուրջի ժամանակ Ռուբեն Վարդանյանը բարձրացրեց խաղաղապահների քանակն ու զինամթերքն ավելացնելու ու նրանց տեղակայման երկարաժամկետությունն ապահովելու հարցը։ Այս ամենը բավական զարմանալի վիճակ է ստեղծում: Ստացվում է՝ որոշակի հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են՝ ընդդեմ Արցախի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մբապպեն լքում է խաղադաշտը. հայտնի է պատճառը Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը Ողբերգական. Գիշերը Արմավիրում հայրը հայտաբերել է 15-ամյա որդու անշնչացած մարմինը Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Արցախից նոր հաղորդագրություն է ստացվել Կարևոր իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցՊիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ըստ Ռուբեն Վարդանյանի` խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ Վերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության․ Ելենա ԿիրակոսյանՀայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործողների թիվը Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե Թանդիլյան Գիշերն արտակարգ է եղել Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում համակարգել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբՀայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը 30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Ֆինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան Կառավարությունը հաստատել է Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել Արցախից նոր հաղորդագրություն ստացվեց Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ» Որտե՞ղ է Իշխան Սաղաթել յանը. «Փաստ» Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը. «Փաստ» ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ինչ եղել է՝ մեքենային է եղել. Արմեն Խաչիկյանը՝ իր և Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ վթարի մասին Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն. Ռուբեն Վարդանյան ԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն (տեսանյութ) Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց Վթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը Պետք է մեծ ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա մեր երկիրը ապաշրջափակելու համար. Ռուբեն Վարդանյան«ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈ»-ն շարունակում է հաղթարշավը միջազգային էքսպոներում ԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությանը Ինչո՞ւ է որակազրկվել Հակոբկոխյանի որդին Ֆինլանդիայում սկսել են արտադրվել «Արևային» ավտոմեքենաներ Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել Սիսիանավանցի Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ Սիսիանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ «Առյուծներ» են տեղադրվել Ըստ Ռուբեն Վարդանյանի, մենք ունենք մեկ ճանապարհ