Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին
Քաղաքականություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին](/timthumb.php?src=disc/01-12-22/a203e0cc2f244d5239bd0bed5e4993e8.jpg&w=780)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:
Նոյեմբերի 30–ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձև ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից։
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», - Twitter-ում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին նման բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։