Ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հասարակություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Ստորագրվել է համագործակցության հուշագիր](/timthumb.php?src=disc/16-11-22/e17042281646a5a6780c9e2ccd3ff354.jpg&w=780)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (Պալատ) և ՀՊՏՀ միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի նախագահը, խորհրդի անդամները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել բուհական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում, և մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որպես նաև պրոֆեսիայի բազային բուհական կրթօջախի, տրամադրել արդիական մասնագիտական դասագրքերը, աջակցություն ցուցաբերել Համալսարանին կրթական ծրագրերի մշակմանը և բարելավմանը, աջակցել ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը, մասնակցել Համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, աջակցել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, նրանց մասնակիցը դարձնել Պալատի կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, ուսանողների համար կազմակերպել հանդիպումներ բիզնես համայնքի հետ ու աջակցել նրանց աշխատանքի անցնելու հարցում, տրամադրել լավագույն ուսանողներին Պալատի անվանական կրթաթոշակներ։
Նախանշված այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում հետագայում կարող է դիտարկել նաև կոնկրետ ԲՈՒՀ-ը հաջողությամբ ավարտած ուսանողներին Պալատի որակավորման սկզբնական առարկաների քննություններից ազատումների շնորհումը։
![](disc/16-11-22/2697bb75792549f029161db108cdffca.jpg)
![](disc/16-11-22/db51576ad83e06b901768110628f7cc4.jpg)
![](disc/16-11-22/6bcd113025ec047cc6fd974e095bdf00.jpg)
![](disc/16-11-22/c71ec08dd8ef14496d018d419fc47d1b.jpg)
![](disc/16-11-22/c1e8bdfbd36ce3b79b782b9a345a382f.jpg)
![](disc/16-11-22/62984fc8d7e3c5f451519b61260c0679.jpg)
![](disc/16-11-22/1977f5e56c71f3f6e16c97e3d958bb77.jpg)
![](disc/16-11-22/6e9c2ec59d857083f8e0392c1ec0c7f9.jpg)
![](disc/16-11-22/44d92a42418ab64eb8cf00b2bb081ee9.jpg)