Հայերեն
Ալիևն Արցախի առաջին պատերազմի արդյունքները չի մոռացել Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին Կենտրոնական բանկը հակասում է ինքն իրեն. ավելի մեծ թափով ինֆլյացիա է սպասվում Դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը չի պատասխանում լրագրողների հարցերին «ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի». նոր նախագիծ Սպասվում է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի Ողբերգական ավտովթար. զոհեր կան Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող Անահիտ Ավանեսյանի գրառմանը չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ. Քրիստինե Վարդանյան Լավրովը կարող էր շփոթել տեղանունները. Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է հստակեցում անի Այս դավաճանի հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ երթի մասնակիցների կոչը՝ Սերգեյ Լավրովին 

Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան

Հասարակություն

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնում է.

«Ես անձամբ ճանաչում եմ Ավետիք Չալաբյանին, նա բարձր դասի մտավորական է, ինտելեկտուալ և միջազգային ճանաչում ունեցող իր գործի մասնագետ։ Կարծում եմ՝ դա պարզ դարձավ նաև, երբ հասարակական բոլոր ադեկվատ շերտերը հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի։ Այն մեղադրանքը, որ առաջադրում են Ավետիք Չալաբյանին, բացի ծիծաղից որևէ բան չի առաջացնում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն Չալաբյանին, գիտեն նաև նրա շատ զուսպ լինելը՝ առավել ևս ֆինանսական հարցերում:

Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը և հետո կալանավորումը քաղաքական հիմքեր ունեն և անմիջականորեն կապված են նրա քաղաքական դիրքորոշումների, ակտիվության և գործունեության հետ։ Ի վերջո, Ավետիք Չալաբյանը, լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրներից մեկը , որը արդեն երկար տարիներ զբաղվում է նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով, բավականին լուրջ ավանդ ունի շատ հարցերում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Չալաբյանի կալանավորումը  կոնկրետ անձի դեմ թիրախավորու՞մ է, թե նա ուղղակի քավության նոխազ է դարձել, և նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել, Հակոբյանը պատասխանեց.

«Չալաբյանը բավականին լուրջ թիրախավորված ֆիգուր է, քանի որ  կայացած ինտելեկտուալ է, քաղաքական-հասարակական գործիչ։ Այնպես որ չեմ կարծում, որ նա ինչ-որ պրոցեսի քավության նոխազ է: Եվ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ ընտրված մարդիկ են և նրանցից որևէ մեկը պատահական չէ։ Յուրաքանչյուրը իր ոլորտում, այդ թվում՝ նաև քաղաքական ասպարեզում կարևոր նշանակություն և դերակատարում ունեցող անձ է՝ ինչպես Ավետիք Չալաբյանը»։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը:

Մարիամ Նալբանդյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումըԽաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներինԴատարանի բակում իրավիճակը լարվել էր. վիճաբանություն էր տեղի ունեցել զոհերի հարազատների ու կարգադրիչների միջևԵրևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. կա տուժած Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումըՈսկին թույլ կերպով թանկանում էՇենթոպ. Նախիջևան տանող միջանցքը հատկապես կարևոր է թյուրքական երկրների հզորացման համարԼուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվումԲուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրիցԴոլարը շարունակում է նվազելԵթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկելԱրման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասինԳնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմաները մեկնաբանել զինվորական տեսանկյունից. Տիգրան ԱբրահամյանՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիրՀունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումըԸմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչՀայկական ամենահին կուսակցությունը նշել է Ֆրանսիայի խորհրդարան անցած իր կուսակիցների թիվը«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հայտարարելԼեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ Ռուբեն ՌուբինյանինԳերմանիայում դատարանը համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակին 5 տարվա ազատազրկման է դատապարտելԳագիկ Բեգլարյանից շուրջ 16.8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթԱռաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքումՀուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունըՆիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումԱյս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումԴոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել ենԻ վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ» Մոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանԷդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըՋհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերըՌուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետներիՀամահայկական ուխտագնացություն է տեղի ունենալուՍիրիան հայտարարում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասինՎերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ Արմեն Մուրադյան12 ժամ ջուր չի լինի