«Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ պարտությունը՝ 0։4
ՍպորտԱնգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։4 հաշվով։
«Բրայթոնից» աչքի ընկան էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն, իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան, գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 37 խաղից հետո 58 միավորով 6-րդն է, «Բրայթոնը» (36 խաղ) 9-րդն է՝ 47 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։0 (տեսանյութ)
Մոյսես Կայսեդո, 15, Մարկ Կուկուրելյա, 49, Պասկալ Գրոս, 57, Լեանդրո Տրոսարդ, 60
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 22։45 (Երեւանի ժամանակ)