«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար...». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասին
ՀասարակությունԵրեկվանից քննարկման կենտրոնում Հայկոյի առողջական վիճակն է, քանի որ վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է Միքայելյան հիվանդանոց: Երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է արել Հայկոյի վիճակի մասին, նաև նշել է, որ իրենց որդին՝ Արմանը, տեղյակ չէ այս ամենից:
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,- գրել է Անահիտը: