Հայերեն
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է 

Հայաստանի դրական ազդակը Թուրքիային. Կառավարությունը մեղմում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

Հասարակություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է Թուրքիայից ներմուծվող արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք մի շարք տնտեսվարողների համար հումք են հանդիսանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն իրականացվում է հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս փոփոխության հիմքում որևէ տնտեսական հաշվարկ ընկած չէ, և այն հերթական պոպուլիստական քայլն է։

«Մեկ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարը գիշերը չպետք է քներ և նոր շուկաներ բացահայտեր, բիզնեսի հետ երկխոսության գնար և բիզնեսին առաջարկներ ներկայացներ։ Ստացվում է՝ իրենց տնային աշխատանքները չեն կատարել, շարունակել են բիզնեսին, քաղաքացուն, պետությանը վնաս տալ և հիմա պոպուլիզմ են անում, թե բացասական հետևանքները մեղմելու համար թույլատրում ենք։ Վստահեցնում եմ՝ իրենց արած քայլերի տակ որևէ տնտեսական հաշվարկ չկա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ եթե զուտ հայրենասիրական տեսանկյունից դիտարկենք, ապա մենք 30 տարի պետք է թուրքի հետ առևտուր չանեինք, բայց, քանի որ 90-ականներից նման արգելք չի եղել, հիմա էլ չպետք է լիներ։

Հայաստանի ընդհանուր ներմուծումների մեջ Թուրքիայից ներմուծման տեսակարար կշիռը կազմում է 268 մլն դոլար, որը մոտավորապես մեր ներմուծումների 5 տոկոսն է։

Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ երկիրը տոտալ արգելք է սահմանում որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման վրա, ապա նախ պետք է գնահատվի այդ ներմուծումների և արտահանումների տնտեսական էֆեկտը.

«Այսինքն ինչ է ներմուծվում, ինչ է արտադրվում, վաճառվում, քանի բիզնես է դրա հույսին աշխատում, քանի աշխատակից է այդ բիզնեսից աշխատավայր ստանում, ինչքան հարկ է գեներացվում պետբյուջե։ Այս հաշվարկները պետք է կատարվեին ու այլընտրանք փնտրեին, այնուհետև բիզնեսի հետ երկխոսության գային և նոր որոշում կայացնեին։ Մեր դեպքում որևէ բիզնեսի հետ քննարկում տեղի չունեցավ։ Միանգամից արգելափակեցին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով Թուրքիայից ներկրողները շարունակեցին ներկրել նույն ծավալով, բայց արդեն Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով։ Այսինքն` նույն ապրանքը տնտեսվարողն ավելի թանկ գնով էր ձեռք բերում, հետևաբար սպառողին էլ ավելի թանկացած վիճակում էր հասնում։

Բացի այդ թշնամի երկրից ներմուծման դեպքում վերահսկողությունը, մաքսային հսկողությունն այլ կերպ պետք է լինի, քան երրորդ երկրից ներմուծման դեպքում։

«Թուրքիան թշնամական երկիր չէ Վրաստանի համար։ Այսինքն` Վրաստանը կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել։ Նույն տրամաբանությամբ Վրաստանը թշնամական չէ Հայաստանի համար և այնտեղից ներմուծվող ապրանքի վրա կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել, հետևաբար մենք բաց ենք թողնում Թուրքիայից ներմուծվող ապրանքի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչը չգիտենք, թե ինչ հետևանքներ է թողնում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք այսկերպ Հայաստանի կողմից դրական ազդակներ են ուղղվում՝ ի պատասխան Թուրքիայից եկող դրական ազդակների, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ չի բացառվում, քանի որ այս արարքն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սովորաբար տնտեսությանն ուղղված քայլերն իրականացնում են հաշվարկների հիման վրա։ Ընդ որում` այդ քաղաքականությանը գնում են այն դեպքում, երբ դրանից շահում է տվյալ երկիրը, ժողովուրդն ու բիզնեսը, իսկ մեր դեպքում այս երեքն էլ չեն շահում։ Ավելի լավ կլիներ երկրին, քաղաքացիներին ու բիզնեսին չվնասելու համար ևս մեկ տարի թուրքի հետ առևտուր անեին, զուգահեռ նոր շուկաներ որոնեին, որից հետո նոր կարողանային փոխարինել թուրքական ապրանքները»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ ավելի խելամիտ կգտնվեինք, եթե Թուրքիայից ներկրվող ապրանքը տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականություն մշակեինք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ մեկ տարին ոչ թե բավարար, այլ ահռելի ժամկետ էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մյուս տնտեսական բլոկների հետ կարողանար այդ քաղաքականությունը մշակել։

Աղբյուր` Փաստինֆո

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան