Անահիտ Սիմոնյանին չեն հասցրել հիվանդանոց տեղափոխել. Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 2-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Մխչյան գյուղ, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերեն գյուղի բնակիչ, 60-ամյա Անահիտ Սիմոնյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները Ա. Սիմոնյանին տեղափոխում են Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահանում է, ինչն էլ առիթ է դառնում, որպեսզի մահացածի տղան հաշվեհարդար տեսնի բժիշկների նկատմամբ՝ վնասելով նաև շտապօգնության ավտոմեքենան։
Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժին հայտարարություն է տվել Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին...