Հայերեն
Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Միջնակարգ դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչին․ ի՞նչ է հայտնի ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է. Բայրամով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում 46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի կամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) 

Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից․ Կարին Տոնոյան

Ալտերնատիվ կարծիք

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտությունից- հաղթանակ… իսկ արանքում՝ անորոշ ներկա……
Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պարտվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում.

Ցավ-նվաստացում-անելանելիություն ու անճարություն……
Եվ վաղվա ճակատագրի անհայտությունն ու անհավատությունը մարդկանց դարձրել է անտարբեր, օրվա պահանջով ապրող, ազգային արժեքներին քամահրանքով վերաբերվող……

Արդեն ութ ամիս է պատերազմի, պարտության, դավաճանության ու անդառնալիության, անհուսության ուրվականներն են շրջում Հայաստանում և շարունակվում է բզկտումը հավատի ու անհավատության միջև, կասկածի ու հավաստիության միջև, պարտվածի, թե դավաճանվածի նվաստացուցիչ զգացողության միջև, իմաստ ու անիմաստի, կորցրածի ու փրկվածի, ցավի տակ մնալու ու հարկադրված ապրելու անհասկանալի որոնումների միջև……..

Իսկ կյանքը շարունակվում է, և մենք դատապարտված ենք ապրելու….. դատապարտված ենք այս ցավի միջից վեր հանելու Հային ու Հայաստանը և ապրեցնելու….. Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից և պիտի կերտվի իրական, ինքնավստահ ու ինքնասեր, հզոր Հայաստան……ու դա այն միակ գինն է, որի համար մենք զոհեցինք մեր 5000 զավակների կյանքը, դա միակ դեղ ու ճարն է, որ ամոքելու է միլիոնավոր հայերի վիրավոր հոգիները, դա այն հենակն է, որին հենվելով պիտի վերականգնվի մեր հաշմանդամ դարձած ինքնասիրությունը…..պատիվն ու հեղինակությունը:

Իսկ ո՞վ է կառուցելու այդ Հայաստանը:

Այս պահին մենք ունենք իշխանություն, որը, ցավոք, իր իշխանության գալու առաջին իսկ օրից զբաղված է միայն փակելով ու քանդելով պետական ու պետականաշեն, ազգային ու հայրենաշեն կառույցներն ու նախագծերը…..

Շուտով ձևավորվելիք ԱԺ-ում էլ դիմությունն ու ընդդիմությունն ավելի շատ իրենց գոյության շարունակության իրավունքը հաստատելու համար են աշխատելու և հազիվ թե կարողանան էական փոփոխություն բերել այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող երկրին սպառնացող «դժվար ու սուր» որոշումների կայացման հարցում…..

Արտախորհրդարանական «փորձառու» ընդդիմությունը հանուն «կառուցողական համագործակցության» ձեռք մեկնեց երկիրը պարտության պատերազմի տարած, կապիտուլյանտ ու օտար ուժերի խամաճիկ իշխանությանը և դեռ հայտնի չէ, թե ինչպես կդիրքավորվի, իսկ իրական ընդդիմության դաշտը թողնվեց միայն մի քանի «նորաթուխներին», որոնք կայանալուն զուգահեռ պիտի կարողանան նաև պատվով կատարել այդ գործը…..

Երկրում համատարած հետընտրական հաշվեհարդարներ են ու «արդար» ընտրությունների օրինական հաղթողների լեզվահանդեսներ…. ժողովուրդը զբաղեցվում է՝ իրական վտանգներից հայացքը շեղելու և չուշացած ընդվզումներ թույլ չտալու համար…..

Իսկ սահմաններին չկա անվտանգություն…..
Չկա արտաքին գործերի նախարարություն, չկա դիվանագիտություն…..
Չկա գյուղատնտեսության, չկա մշակույթի նախարարություն….

Իսկ կրթությունը սրընթաց անդունդ է գլորվում…….Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները աննախադեպ խայտառակ արդյունքներ են գրանցում. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, Մայր բուհը դարձել է կամայականությունների և ապօրինությունների փորձադաշտ և ազգայնականության թշնամիները «խաղաղակրթական միտումներով» շուտով «կապազգայնացնեն» այն՝ նշանակված նոր ռեկտորով, որը վերջապես կլուծի այն անլուծելի խնդիրը, թե «….. ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ, ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»….

Խանութներում ժողովուրդը վրդովված նայում է օր-օրի թանկացող ձեթին ու անհետացող շաքարավազին ու վերջնականապես խճճվում նախկիններ-ներկաններ գլուխկոտրուկի լաբիրինթներում…..

Եվ այսպես ամեն օր «նահանջում ենք առանց երգի»՝ …..կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եւ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին…..

Եվ «նահանջող» մի ամբողջ երկիր կառավարվում է ընդամենը «сам себе режиссер» հաղորդաշարի սկզբունքով….Իսկ այս ամենին, որպես դիտորդ, ունենք միայն ամեն օր նոր արհավիրքի սպասումով արթնացող ժողովուրդ, որին չի տրվում ոչ նպատակ, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ համատարած պարտությունից դուրս գալու, վերկանգնվելու կամ վերակերտվելու հույս ու հավատ…..

Իսկ աշխարհաքաղաքական քամիները դեռ միայն ծաղրալի սուլում են ու տողատակով հուշում՝ «ընտրել եք, վայելեք…..», և իրականում այս ընտրության արդյունքները լիարժեք «վայելում են» Ադրբեջանում ու Թուրքիայում:
Եվ………. որտե՞ղ է հույսի այն բարակած շողի ծայրը, որից բռնած պիտի քայլենք, մաքառենք ու հասնենք անհավատալիին:

Հույսի, որ կարող է դառնալ հավատ և ապագա հաղթանակ…. և պետք է դառնա»:

Քավության նոխազի փնտրտուքներով Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Միջնակարգ դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչին․ ի՞նչ է հայտնի ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է. Բայրամով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի կամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանԼեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորին Գուրգեն Դաբաղյանի դուստրը հնդկուհու կերպարով. սա տեսնել է պետք Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԿհանդիպենք ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հիմա հանգստացեք, մենք էլ աշխատենքՍամվել Ալեքսանյանի թոռան գերշքեղ «Գենդեր փարթին». հայտնի է` գործարարի թոռան սեռը Դոլարն ու եվրոն նվազել են, ռուբլին թանկացել. փոխարժեքն՝ այս պահին Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Արձանագրվել է 7 ՃՏՊ, տուժել՝ 10 մարդ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Ովքե՞ր են ֆինանսավորում շարժումը․ Սրբազանն անուններ է տալիս Բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ժամը 13:30-ի դրությամբ Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Համեցեք Սրբազան ջան. հացի խանութում հյուրասիրություն արեցինՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցելԵՊՀ-ի ուսանողները քոչարիով դիմավորեցին Սրբազանին Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Ժողովրդին մի´ահաբեկեք, թողեք մենք խաղաղ երթ ենք անում. լարված իրավիճակ Սրբազանի գլխավորած երթին Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Հավերժության ճանապարհ ընկավ… Կորուստ`Արամ Մելիքյանի ընտանիքում «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում Կրակոցներ՝ Արարատում․ մի խումբ անձինք հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»