Հայերեն
Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան 

Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն առցանց ձևաչափով անցկացվել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով: «Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների, տարբեր ոլորտներում որոշումներ կայացնող առաջնորդների հետ: Առցանց հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Հայաստանի նախագահը հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին: «Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել», -ասել է նախագահ Սարգսյանը: -Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազգանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

Շարունակելով մարդկայնության թեման՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք պետք է հասկանանք, որ այս աշխարհը կտրուկ փոխվել է: «Այն պահին, երբ հասկանանք, պետք է մտածենք, թե ինչպես ապրենք այս աշխարհում: Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը, որից հետո կկարողանանք ավելի լավատես լինել և ասել, որ հաջողությամբ կապրենք այս փոփոխվող աշխարհում,- նշել է Հանրապետության նախագահը: -Ես իմ խոսքով, իմ օրինակով պետք է ցույց տամ, որ այս մութ թունելի վերջում կա լույս, իսկ այդ լույսն այն է, որ դու պետք է ունենաս հստակ պատկերացում, հստակ առաքելություն, իմանաս՝ ինչ պետք է անես, ունենաս ռազմավարություն, քրտնաջան աշխատես, լինես կարգապահ: Այս դեպքում, իհարկե, լավատեսություն կլինի և դու կրկին կկառուցես ուժեղ Հայաստան»:

Մարդկայնության թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը խոսել է սիրո մասին. «Դա այն բաղադրիչն է, առանց որի մենք չենք կարող վերակառուցել Հայաստանը, ինքներս մեզ, վերագտնել հույսը, որ կրկին դառնալու ենք ուժեղ երկիր: Մենք պետք է իսկապես սիրենք մեր ժողովրդին, մեր երեխաներին, դրա համար պետք է շատ աշխատենք, լինենք կարգապահ և հասկանանք երկիրը վերակառուցելու ռազմավարությունն ու առաքելությունը: Նույն կերպ, մեր երեխաների ապագայի մասին մտածելով՝ պետք է հոգ տանենք բնության մասին Հայաստանում և այլուր: Հայաստանում տնկված ցանկացած ծառ նպաստում է ողջ աշխարհի կլիմային: Ուստի մենք պետք է դա անենք ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հայաստանում մեծ թափ է ստացել «կանաչ շարժումը»՝ ուղղված բնության, ժառանգության պահպանմանը: Այս մասին պետք է նոր սերնդի հետ շատ խոսենք, կիսենք մեր փորձառությունը»: Նախագահը նշել է, որ ցավ կապրի, եթե տարիներ հետո ստիպված լինի ասել, թե աշխարհն անցնում է խորը ճգնաժամի միջով, քանի որ տարիներ առաջ մենք այնքան խելացի չենք եղել՝ ճիշտ որոշումներ ընդունելու, պահպանելու և պաշտպանելու բնությունը, վերափոխելու ինքներս մեզ, որպեսզի բնության հետ ներդաշնակ ապրենք:

Պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում:

Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը:

Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին Հայաստան, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, սակայն կգնահատեն դա»:

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՍտոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըԼեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»