Հայերեն
Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի ուսանողները քոչարիով դիմավորեցին Սրբազանին Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Ժողովրդին մի´ահաբեկեք, թողեք մենք խաղաղ երթ ենք անում. լարված իրավիճակ Սրբազանի գլխավորած երթին Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Հավերժության ճանապարհ ընկավ… Կորուստ`Արամ Մելիքյանի ընտանիքում «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան 

ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս․ Ստյոպա Սաֆարյան

Ալտերնատիվ կարծիք

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես արդեն տեղյակ եք այսօր ԿԸՀ ներկայացված "Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի" ցուցակից, քրոջս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ընդունել ենք այս արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկությունը, ինչի համար շնորհակալ ենք դաշինքին, ի դեմս Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, որի կուսակցական ցուցակներով ներկայացվել ենք, և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի։

2013թ․-ից հետո վերցված տևական "քաղաքական/կուսակցական ընդմիջումից" հետո քաղաքականություն վերադառնալու որոշում հեշտ չեմ ընդունել։ 2017թ․ անհաջող փորձն ինձ ավելի էր հեռացրել "մեծ քաղաքականություն" կոչվածից, որովհետև այն ամենևին "մեծ" չի եղել, ավելին՝ "քաղաքականություն" չի եղել։ Ի դեմս իմ կողմից 2014թ․ հիմնադրված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, ինչպես նաև Ագորա Սթրաթեջի գրուփ միջազգային խորհրդատվական ընկերության, որի ավագ փորձագետ եմ 2019թ․-ից, իհարկե, փորձել եմ ազդել հանրային կարծիքի, միջազգային ու ազգային քաղաքականության որոշումների վրա, բայց հեռու մնալով թիմային քաղաքականությունից։

2018թ․ հեղափոխությունը ինձ համար էլ, ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնության, եղել է երկրի արդիականացման, բարեփոխումների հնարավորություն, որի համար էլ որպես փորձագետ ընդունել եմ ՀՀ կառավարության առաջարկությունը լինելու Հանրային խորհրդում, վերջին տարին նաև որպես այդ կառույցի նախագահ։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետի ու կառավարության կողմից այդ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, ինչպես և շնորհակալ եմ հանրությանը այս բարդ ժամանակաշրջանում հավատի, համագործակցության ու մեծ ուշադրության համար։

Այսպես թե այնպես՝ Հանրային խորհրդում իմ առաքելությունը ավարտվելու էր ընտրություններից հետո, երբ նոր կառավարությունը, ըստ օրենքի պահանջների, նոր Հանրային խորհուրդ կձևավորեր։ Սակայն դա համընկավ իմ ստացած առաջարկության հետ, և երեկ ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս, քանի որ ՀԽ մասին օրենքը պահանջում է քաղաքական հարցերում չեզոքություն և իշխանության համար քաղաքական պայքարին մասնակցության անհնարինություն։ Այժմ քաղաքականապես ու անհատապես ավելի ազատ եմ իմ մոտեցումները ամենատարբեր խնդիրներով քաղաքական կյանքի շրջանակներում ներկայացնելու ու արտահայտելու հարցում։

Շնորհակալ եմ կառավարության բոլոր այն գերատեսչություններին ու ղեկավարներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել ենք խնդիրներն ու հանրային շահը վեր հանելու, դրանք պատկան մարմիններին հասցնելու ու համատեղ աշխատանքի համար։

Վերջապես, քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական՝ մեր թիմի հետ երկրի այլևս անհետաձգելի անվտանգային ու զարգացման խնդիրների լուծումները բերելու, իշխանության ու քաղաքականության որակը և արդյունավետությունը իմ համեստ կարողությունների ու փորձի շրջանակներում փոխելու հաստատակամությամբ։ Չեմ թաքցնի, այդ որոշումը կայացվել է ոչ միայն մեր երկրի օրհասական խնդիրների, այլ նաև հանրության ու շրջապատիս մի շերտի դրական ճնշման տակ։

Ուրախ կլինեմ մեր այս բարդ ընթացքին ու ճանապարհին Ձեր ցանկացած մեծ ու փոքր աջակցության համար՝ կլինի հանդիպումների կազմակերպում, թիմին անդամագրում, թե այլ կերպ։ Այդ առումով հետադարձ կապի համար գիտեք, թե ինչպես տեղեկացնել։ Իհարկե, նախընտրական ցուցակները դեռևս պետք է հաստատվեն ԿԸՀ կողմից։ Բայց որոշումն այլևս կայացված է։

Ես բարի ընթացք ասելու եմ առաջին հերթին մեր երկրին ու ժողովրդին, որոնք վերածննդի, նոր հաղթանակների ու զարգացման արժանի են»։

Փաստացի, այդ 1,5 տարվա կեսից ավելին համընկել է գլոբալ համավարակի ու երկրում արտակարգ դրության հայտարարման հետ, ապաև՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած ետպատերազմյա դժվարին շրջանի հետ։

Որքան էլ երեք աշխատանքային ծանրաբեռնվություններս արդեն իսկ 2020-ի օգոստոսին հասել էին գագաթնակետին և ես ստիպված էի դեռևս այն ժամանակ ընտրություն կատարել ի վնաս Հանրային խորհրդում մնալու, պատերազմն ու դրանից հետոն ստիպեցին շարունակել իմ պարտականությունների կատարումը երկրի ու մեր ժողովրդի համար այդ դժվարին ու բարդագույն շրջանում մինչև արտահերթ ընտրություններ։

Ավելին...

Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցելԵՊՀ-ի ուսանողները քոչարիով դիմավորեցին Սրբազանին Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Ժողովրդին մի´ահաբեկեք, թողեք մենք խաղաղ երթ ենք անում. լարված իրավիճակ Սրբազանի գլխավորած երթին Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Հավերժության ճանապարհ ընկավ… Կորուստ`Արամ Մելիքյանի ընտանիքում «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում Կրակոցներ՝ Արարատում․ մի խումբ անձինք հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ 2-ամյա տղան հենվել է բաց պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Բլինկենը ժամանել է Կիև Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Հունաստանում երկրաշարժ է եղել Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 14-ի համար 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Գերմանիան արգելել է Motorola-ի և Lenovo-ի սարքերի վաճառքը Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին և շրջվել․ կան տուժածներԿրկին անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Էս մարդիկ ոչ թե մեզ են խաբում, այլ իրենք իրենց էլ են խաբում Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով