Հայերեն
Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ Գրիգորյանը Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»

Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում, իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով հայ երիտասարդության, հայ ընտանիքների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և հայրենասիրության քարոզչության գործունեությամբ՝ զարգացնելով մասսայական սպորտը։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի ամենասարսափելի, աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն մյուսների՝ իր կոլեգաների, կուսակցական ղեկավարների, քաղաքական գործիչների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր 120 հոգանոց մարտական ջոկատի կեսը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի և Ազգի առաջ:

Խաչիկ

Ասրյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմին կարող էր մասնակցել նաև այդ թվականի մայիս ամսին, ինչպես գործող իշխանության որոշ «հայրենասեր» ներկայացուցիչներ, բայց գերադասեց դա անել հենց պատերազմի առաջին օրվանից:

«Սխալների» շարքը շարունակվեց իշխափոխությունից հետո, երբ Խաչիկ Ասրյանը, Հայաստանի նոր իշխանություններին հավատարմության երդում տալու և պաշտոնից կառչած մնալու փոխարեն, 2018թ. մայիսի 10-ին հրաժարականի դիմում գրեց և հրաժեշտ տվեց պաշտոնին:

Դրանից հետո էլ Խաչիկ Ասրյանը կարող էր իշխանություններին հաճոյանալու միջոցով, իշխանությունների կողմից նախաձեռնված ստամբուլյան և այլ ազգակործան կոնվենցիաները վավերացնելու քարոզչությամբ փող աշխատել, ինչպես անում են շատերը, բայց «Հայոց Արծիվների» առաջնորդը գործեց հերթական աններելի «սխալը», հայտարարեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին, և հայտարարեց, որ իր կուսակիցների հետ պայքարելու է Հայաստանի իշխանությունը օտարահպատակ ստահակներից մաքրելու, Հայոց Ազգային Սուրբ արժեքները՝ Ընտանիք, Եկեղեցի, Բանակ, Եռաբլուր, Մայրենի լեզու, Հայոց պատմություն, Հայաստանի թրքապաշտ իշխանությունների ասպատակություններից պաշտպանելու վճռականության մասին:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալներից» է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին կամավորագրվելն ու, առանց Հայաստանի պաշտպանության նախարարության թույլտվության, իր ղեկավարած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով առաջնագիծ մեկնելը: Ուղիղ մեկ ամիս նա իր ջոկատի հետ մասնակցեց Արցախի Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի պաշտպանական մարտերին և անգամ նահանջի հրամանի պայմաններում չթողեց իրեն վստահված սահմանագիծը: Շատերի նման Խաչիկ Ասրյանը կարող էր թաքնվել կուսակցության ղեկավար լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու պաշտպանական պատյանի տակ, կարող էր հայտարարել, որ շատ է ուզում գնալ առաջնագիծ, բայց իրեն ու իր ջոկատին չեն թողնում Երևանից դուրս գալ: Բայց, Խաչիկ Ասրյանը գործեց իր հերթական «սխալը», երբ իր ջոկատով հերթափոխից հետո անկորուստ վերադարձավ՝ նախախնամությամբ իրեն վերապահված՝ Հայաստանի փրկության և հզորացման առաքելությունը կյանքի կոչելու համար:

Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունը ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը

հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:

Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, արևմտյան ուժերի հանձնարարականով չի անդամագրվել, այսպես կոչված, Հայաստանի ինքնիշխանության պայքարին, որի նպատակը Հայաստանն իր ռազմավարական և դարավոր բնական դաշնակից Ռուսաստանից կտրելն ու Հայաստանում ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական զորքերի ներկայության ապահովումն է, ինչի արդյունքում Հայաստանը կվերածվի թուրքական «ինքնիշխան» վիլայեթի, իսկ քարոզիչները հնարավորություն կունենան ապրել իրենց գենետիկ նախնիների հետ՝ հարազատության միջավայրում:

Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:

Քանի որ փողը Խաչիկ Ասրյանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանը շենացնելու համար, միլիարդատեր դառնալու խոստման դիմաց անգամ, երբևէ չի համաձայնվի Հայոց պետությունը քանդելու նեոլիբերալ ուժերի ծրագրերին, այլ միշտ իրականացնելու է Հայոց Ազգային Պետության կառուցմանն ուղղված իր ծրագրերը:

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի իշխանությունը, քաղաքական ուժերը վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած ազգային քրիստոնյա քաղաքական ուժը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահի խորհրդական՝
Ավետիս Բաբաջանյան

Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԿենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելԳեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ