Հայերեն
Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ Ծնվել է պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը. տեսեք`ինչպես են անվանակոչել փոքրիկին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը այսօր գիշեր կնվազի 2-3 աստիճանով 

Կառավարության անհեռատեսության պատճառով տնտեսությունն արդեն անդունդի եզրին է

Տնտեսություն

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նախօրեին ներակայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկայի որոշ վիճակագրական տվյալներ և առկա ոչ բարվոք վիճակի պատճառներ։ Այսպիսով, ըստ տնտեսագետի. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ըստ վիճակագրության 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքը, առևտրի շրջանառությունը և բնակչությանը մատուցված ծառայությունները։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։ Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, շինարարությունն աճել է 0.8%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 15.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.3%-ով:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 137,338.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 186,933.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 129,799.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 12,566.3 մլն ՀՀ դրամ։ Այս վիճակագրությունը խոսում է պետական կառավարման համակարգի անգործության կամ անճարակության մասին։ Երեք տարում այդպես էլ կառավարությունը չսովորեց ճիշտ կառավարել պետական բյուջեն։ Այս խնդիրը մեզանում կար և՛ անցած, և՛ նախորդ տարիներին։ Բայց իրավիճակը ոչնչով չի փոխվում։
Ամեն հերթական տարում թվում է, թե կառավարությունը հետևություններ կանի իր սխալներից, և քայլեր կձեռնարկի տնտեսությունը փրկելու համար, սակայն ոչինչ էլ չի արվում։ Չի արվում, որովհետև խնդիրը հետևություններ անելու մեջ չէ, խնդիրը կառավարության կարողությունների մեջ է։
Կառավարության ունակությունները թույլ չեն տալիս տանել այն բեռը, որն ամեն տարի ստանձնում են։ Ստանձնում են ու ձախողում։ Վերջում կրկին կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
Առհասարակ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները սերտ կապ ունեն տնտեսության կամ առաջխաղացման կամ անկման հետ։ Ներքաղաքական այս անկայուն վիճակը, բացասաբար է ազդում տնտեսության վրա և եթե մի քանի ամիս առաջ ձևակերպում էինք, որ տնտեսությունը գահավիժում է և պետք է արգելակենք, ապա հիմա կարող ենք արձանագրել, որ մոտենում ենք անդունդին, գլորվել ենք և գնում ենք դեպի վերջնակետ։

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշների 7․5 տոկոս անկումը կանխատեսելի էր, և պայմանավորված էր մի քանի հանգամանքներով։ Նախ 2020 թվական մուտք գործեցինք արդեն իսկ թուլացած տնտեսական պոտենցյալով, այսինքն երբ որ թմբկահարում էին որ 2019-ին ունեցել ենք տնտեսական աճ, նախ պետք է հասկանանք և գնահատենք թե ինչից էր այդ տնտեսական աճը։ Այդ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծումից և վերաարտահանումից, որը ժամանակավոր բնույթ էր կրում և 2020 թվականին մենք չէինք ունենալու։ Տնտեսական աճը նախորդ մի քանի տարիների հարկային ստուգումների արդյունքն էր, այսինքն տնտեսվարողների մոտ սկսվեցին լայնածավալ ստուգումներ, ստուգումների ընթացքում պայմանավորվում էին, ճշգրտումներ էին անում հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում, որը ցույց էր տալիս արհեստական շրջանառության աճ, բնականաբար իր հետ բերում էր մուտքեր պետական բյուջե և այստեղից ենթադրվում էր, կամ ներկայացվում էր հանրությանը, որ տնտեսական աճ ունենք։ Այնինչ 2020 թվականի համար պետք էր ստեղծել նախադրյալներ, տնտեսական պոտենցյալ, որը չկար և պետությունը այդ ազդակները պետք է ուղարկեր բիզնեսին, ուղարկեր պոտենցյալ ներդրողներին, որը այդպես էլ չարվեց։ Ինչին արդեն հաջորդեց համաճարակը, որը ևս ազդեցություն չէր կարող չթողնել, այնուհետև ունեցանք կառավարության ոչ ադեկվատ վերաբերմունք ու արձագանք համավարակի ժամանակահատվածում տնտեսության վերաբերյալ, այնուհետև ունեցանք պատերազմ։ Բնականաբար այս ամենը ազդեցություն էր թողնելու տնտեսական անկման վրա։ Հետպատերազմյան, հետպանդեմիայի ժամանակահատվածում կառավարությունը շարունակում է նույն վարքագիծը, բնականաբար տնտեսական աճի ակնկալիք ունենալը կլիներ միամտություն։
Այս ցուցանիշը ցույց է տալիս ներկա կառավարության աշխատանքի որակը։ Բնավ զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի իրավիճակում։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել կառավարության անկարողության մեջ, կառավարության վարած ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության մեջ։ Գուցե դա հետևանքն է նրա, որ կառավարությունում հայտնվել են լրիվ պատահական մարդիք, կամ ոչ պրոֆեսիոնալներ, և հասարակությունն ու պետությունը շատ թանկ գին են վճարում դրա համար» ։

Սոնա Գիշյան

Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ Ծնվել է պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը. տեսեք`ինչպես են անվանակոչել փոքրիկինԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը այսօր գիշեր կնվազի 2-3 աստիճանով Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Գոռացի՝ էս ում երեխեն ա․ նորածնի 24-ամյա մայրը հայտնաբերվել է․ մանրամասներ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 15-ի համար Քավության նոխազի փնտրտուքներով Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Միջնակարգ դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչին․ ի՞նչ է հայտնի ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է. Բայրամով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի կամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանԼեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորին Գուրգեն Դաբաղյանի դուստրը հնդկուհու կերպարով. սա տեսնել է պետք Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԿհանդիպենք ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հիմա հանգստացեք, մենք էլ աշխատենքՍամվել Ալեքսանյանի թոռան գերշքեղ «Գենդեր փարթին». հայտնի է` գործարարի թոռան սեռը Դոլարն ու եվրոն նվազել են, ռուբլին թանկացել. փոխարժեքն՝ այս պահին Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Արձանագրվել է 7 ՃՏՊ, տուժել՝ 10 մարդ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Ովքե՞ր են ֆինանսավորում շարժումը․ Սրբազանն անուններ է տալիս Բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ժամը 13:30-ի դրությամբ Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Համեցեք Սրբազան ջան. հացի խանութում հյուրասիրություն արեցինՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել