Հայերեն
Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ 

Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետև մեր երեխաներին դավաճանել են. Աստղիկ Գալեյան

Ամուսինս եւ ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետեւ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավաճանել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44–օրյա պատերազմում զոհված սերժանտ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ինքն ու ամուսինը հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն հետմահու շնորհված «Մարտական ծառայության մեդալն ընդունել։

«Վերջին կապը եղել է սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հրթիռակոծվել են, բայց մինչ այդ շատ ծանր մարտեր են մղել, մեծ թվով զինտեխնիկա ոչնչացրել։ Ընկերները պատմում են, որ շատ համարձակ էր կռվում, ոչ մեկին չէր թողնում հուսահատվեն, ասում էր՝ տղերք, դուք հանգիստ եղեք, ես ինչ որ պետք է՝ կանեմ։ Իրենից կախված ամեն ինչ արել է, վերջերս խոսել եմ իր ծառայակիցներից մեկի հետ, ասաց՝ շնորհակալ եմ ձեզ, որ նման տղա ունեք, ամեն ինչում առաջինն է եղել»,– պատմեց Մխիթար Գալեյանի մայրը, ապա շարունակեց.

«Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր, 26-ին աղջկաս 18-ամյակն էր, նշում էինք, տեսազանգով խոսեցինք, բոլոր հարազատներին տեսավ, ցանկանում էր, որ բոլորին հերթով ցույց տայի։ Մենք որոշել էինք 28-ին կամ 29-ին մեկնել Արցախ՝ իրեն տեսնելու։ Սեպտեբերի 27-ի առավոտյան բոթը ստացանք, որ պատերազմ է, անընդհատ զանգում էինք, չէր պատասխանում։ Անհանգիստ էինք, հետո SMS-ով գրեց՝ «մամ ջան, «ռազվոդ ա», հետո կզանգեմ»։ Հետո, երբ զանգեց, հարցրի՝ զորամասում ե՞ք, ասաց՝ այո, բայց զգացի, որ զորամասում չեն, որովհետեւ խոսելու ընթացքում քամու ձայնը լսվում էր։ Հաճախակի չէինք խոսում, երբ իրեն հարմար էր լինում՝ կարճ ժամանակով զանգում էր»։

Աստղիկ Գալեյանի խոսքով՝ պատերազմի հենց սկզբից ամուսինը մեկնել է ռազմաճակատ՝ որդու եւ նրա զինակիցների կողքին կռվելու համար։

«Առաջին իսկ րոպեից ամուսինս որոշեց, որ պետք է գնա, Մխիթարի կողքին կանգնի, առաջին պատահած մեքենայով կամավոր մեկնեց Հադրութ։ Այդ ժամանակ ուժեղ մարտեր էին սկսվել Ֆիզուլիի հատվածում, այն դիրքերում, որոնք Հադրութի զորամասն էր պահում։ Ասում էր՝ գրեթե ամբողջ գիշեր կարկուտի նման երկաթե անձրեւ էր տեղում, ոչ մի րոպե աչք չենք բացել, եւ առավոտյան ժամը 10-ին մոտ թշնամու ԱԹՍ-ն հրթիռն ուղղում է բլինդաժի մեջ, 22-24 հոգուց մի քանի հոգի է փրկվել, այդ թվում՝ ամուսինս, որ բազմաթիվ վնասվածքներ էր ստացել գլխին, թեւին։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան նրան արդեն տեղափոխեցին Երեւան։ Մխիթարը այդպես էլ չիմացավ, որ հայրը գնացել է, վիրավորվել, հետ եկել։ Բայց գիտեր, որ հայրը գնալու է, որովհետեւ անընդհատ իրենց տղաների հետ խոսելիս ասում էր՝ տղերք, չվախենաք, պապաս գալու է։ Նա երեւի զգում էր, որ հայրը եկել է, որովհետեւ հետո իմացանք, որ անընդհատ ընկերներին ասել է՝ կարո՞ղ եք ճշտել՝ հայրս որտեղ է, նրան ի՞նչ է եղել»,– պատմեց Մխիթար Գալեյանի մայրը։

Մխիթարը սպորտով է զբաղվել, բարձր միավորներով բուհ ընդունվել, մեծ ընտանիք կազմելու ծրագրեր փայփայել․ «Դպրոցական հասակում Մխիթարը հաճախում էր գիմնաստիկայի, այնուհետեւ ըմբշամարտի, լողի։ Բարձր միավորներով անվճար ընդունվել էր Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, 4 ամիս սովորելուց հետո մեկնել է բանակ։ Հորը խոստացել էր, որ անվճար է ընդունվելու եւ կատարել էր խոստումը։ Որոշել էր երկրորդ տարվանից հեռակա հիմունքներով սովորել եւ զուգահեռ աշխատել, նպատակ ուներ շուտ ամուսնանալ եւ լավ ընտանիք կազմելու»։

Մխիթարն ու ընկերը՝ Հայկը, զոհվել են երրորդ ընկերոջը՝ Ավիկին փրկելիս։ Ավիկը հետո ընկերոջ ծնողներին պատմել է, որ Մխիթարը նույնիսկ աղոթել է իր համար, ու ասել՝ «դու գնա, ես գալու եմ»։

Ծնողները հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն՝ սերժանտ Մխիթար Գալեյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության մեդալն ընդունել։

«Ամուսինս եւ ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետեւ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավաճանել են»,– ասաց Աստղիկ Գալեյանը։

Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում