Մոսկվայից օդ բարձրացած օդանավը տագնապի մասին ազդանշան է տվել ու փոխել ուղղությունը
ՄիջազգայինՄոսկվայից Ամստերդամ թռչող Airbus A320 օդանավը տագնապի ազդանշան է տվել ու փոխել ուղղությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Flightradar-ին:
Օդանավն օդ է բարձրացել Շերեմետևո օդանավակայանից, ժամը 15:50-ի մոտակայքում: Օդ բարձրանալուց 20 րոպե հետո այն տագնապի ազդանշան է տվել: Անձնակազմի անդամների ու ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում:
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով օդանավի հրամանատարը հայտնել է ռադիոկապի համակարգի մասնակի խափանման մասին, ինչից հետո որոշում է կայացվել վերադառնալ Շերեմետևո: