Հայերեն
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է 

«Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը». Հռիփսիմե Սարգսյանը՝ «Շիրազի Վարդի» ավարտի և դադար վերցնելու մասին

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն օրերս ավարտվեց, դերասանուհին որոշել է դադար վերցնել: Tert.am Life-ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմել է դադարի պատճառների, սպառվելու և իր ստեղծագործությունների մասին:


Հռիփսիմեի խոսքով՝ կկարոտի իր կերպարին, որովհետև 1 տարի միասին էին, կապվածություն է ստեղծվել:

«Շողերին մարմնավորելը բարդ էր, այդ պատճառով հիմա սպառված եմ: Կա ցուցադրական դերասանական խաղ, երբ դերասանը չի ապրում կերպարի ապրումները, բայց ես ապրել եմ այն, ինչ Շողերը, ամեն ինչ անցկացրել եմ իմ միջով, քանի որ չունեմ դերասանական այդ պրոֆեսիոնալիզմը: Կարծում եմ՝ դեռ փոքր եմ, այդ էմոցիաները պետք է գան պրակտիկայի հետ, ինձ դեռ երկար տարիներ են պետք, բայց սկսնակ ժամանակ ինքդ քո նկատմամբ շատ պահանջկոտ ես, պատրաստ ես շատ բաների, որովհետև կայանալու կարիք ունես, ինչն օգնում է մոտիվացվել և կերտել բարդ հոգեբանական դերերը» ,- ասաց նա:

 


Ըստ դերասանուհու՝ դադարի կարիք ունի, որովհետև կերպարի բացասական զգացմունքները իր մեջ են մնացել: «Ժողովրդական լեզվով ասած՝ «մնացել եմ կերպարի տակ», այդ պատճառով հիմա դատարկ եմ: Նաև հեռուստադիտողը հոգնում է նույն դեմքերից, դերասանը հոգնում է տեսախցիկից, անընդհատ նկարահանվելը կարող է նաև դեպրեսիաների պատճառ դառնալ: Դադարների կարիք միշտ կա, նաև կարևոր է՝ տարբեր ռեժիսորների հետ աշխատել, որովհետև ամեն ռեժիսոր մի դպրոց է, ես արդեն երկու տարի է՝ աշխատում եմ Ելենա Արշակյանի թիմի հետ: Չնայած շատ գոհ եմ՝ պետք է աշխատել նաև այլ մարդկանց հետ: Նույն աշխատաոճը դերասանին լճացման է տանում» ,- նշեց նա:

Հռիփսիմեն նկատեց, որ անցնող 2020 թվականը բարդ տարի էր: «Ամբողջ տարվա ընթացքում ինչ ասես, որ չպատահեց՝ սկսած համաճարակից, վերջացած՝ պատերազմով: Մարդիկ դիտում են հեռուստասերիալը՝ առանց պատկերացնելու, թե ինչ է տեղի ունենում կադրի հետևում: Դերասաններից շատերը՝ այդ թվում ես, իմ հարազատներից շատերը, վարակվեցինք կորոնավիրուսով, դերասաններից, ընկերներիցս, հարազատներիցս շատերն առաջնագծում էին՝ պատերազմի մեջ, իսկ ես պետք է խաղայի: Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը: Գիտակցելով, որ շատ մարդիկ սպասում են սերիալին գոնե մեկ ժամով աղետալի լուրերից ցրվելու համար՝ կատարում էինք մեր աշխատանքը» ,- ասաց նա:

Հռիփսիմեն նաև բանաստեղծություններ է գրում, նա ընդգծեց, որ դադարի ընթացքում նորություններ է ունենալու: «Կարծում եմ՝ այն, ինչ գրում եմ, արժանի է ոչ միայն համացանցում լինելուն: Այդ մտքին ինձ տարել են իմ հետևորդները, ընկերները, ընթերցողները: Երբեք չէի կարող մտածել, որ կարող եմ ընթերցողներ ունենալ, այն էլ այս ժամանակներում, երբ ասում են՝ գիրք չեն կարդում: Չեմ ուզում շատ բացահայտումներ անել, բայց որոշ ժամանակ անց նորություններ կլինեն» ,- նշեց նա:

 

Հարցին, թե ի՞նչ է իրեն պետք ստեղծագործելու համար, Հռիփսիմեն պատասխանեց. «Ինձ ստեղծագործելու համար բողոք և ցավ է պետք: Եթե ամեն ինչ լավ է, իրերն իրենց տեղում են և բողոք չկա, չեմ կարող ստեղծագործել, իմ ստեղծագործությունը չի կարող իրական արժեք ունենալ: Մարդիկ կան, որ հակառակն են պնդում, բայց ինձ մոտ այդպես չէ: Ներսումս ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, սկսում եմ հակառակվել հասարակությանը, ժամանակաշրջանին, կարծրատիպերին և այդ կոնֆլիկտից ծնվում է ստեղծագործությունը: Ես ունենում եմ հանգստի ու դատարկության պահեր և, մարդկանցից բավարարվածություն չստանալով, ինքնաբերաբար սկսում եմ ստեղծագործել: Հետաքրքիրն այն է, որ բանաստեղծությունը, կարծես, հայտնվի իմ առջև, ես չեմ գրում-ջնջում, միանգամից մտքերս թղթին եմ հանձնում»:

Հռիփսիմեն նաև ասաց, որ ստեղծագործությունների մեջ հավասարաչափ կարևորում է ձևն ու բովանդակությունը: «Բոլոր ժամանակների կոնֆլիկտն է՝ կարևորել ձևը, թե՞ բովանդակությունը: Մեր ժամանակներում ստեղծագործությունները հաճախ են ընկնում ձևի հետևից, բայց բովանդակությունը պակաս կարևոր չէ: Ավանգարդ մտածողությունն իմ ասածը չի ժխտում. դու կարող ես լինել հետաքրքիր և բովանդակ: Երբ գնում ենք դեպի անտիկ ժամանակաշրջան, տեսնում ենք, որ միայն ֆորմալիստ ոչ մի գրողի ստեղծագործություններ չեն, որ արժևորվել են: Իսկ այն ստեղծագործությունները, որոնք բովանդակության հաշվին են ստեղծագործություն, դարերով են մնում: Իմ ամենասիրելի պոետը Չարենցն է, նրանից հանճարեղ մարդ և գրող աշխարհում չկա, շատ բարձր եմ գնահատում նրան» ,- եզրափակեց դերասանուհին:

 

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ