France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և գերի զինծառայողների թվի հրապարակումը ՊՆ-ն դեռ նպատակահարմար չի համարում

2020 թվականի դեկտեմբերի 30-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.

1. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ զոհ ունի հայկական կողմը:


2. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը:

3. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ անհետ կորած և գերի ունի հայկական կողմը:

4. Պատերազմից հետո քանի՞ զոհ, վիրավոր, անհետ կորած և գերի ունի հայկական կողմը։

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարի անունով ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից գրություն է ստացվել, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 30.12.20թ. տեղեկություն ստանալու հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ զոհված, վիրավոր, գտնվելու վայրն անհայտ և գերության մեջ գտնվող զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք էր համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը, ինչին հետևեցին մասնագետների օրենսդրական դիտողությունները:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ թվարկում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական և ծառայողական գաղտնիք: Մասնավորապես, օրենքի 9-րդ հոդվածում նշվում է՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

 

«Բայց զոհերի թվի մասին տեղեկությունը չի կարող համարվել գաղտնիք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով: Հիմա եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է, որ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել: Բայց ես պնդում եմ՝ զոհերի թիվը հրապարակելը պետական գաղտնիք չի պարունակում՝ համաձայն օրենքի:

Այստեղ մենք ունենք նաև կառավարության որոշում, որն իրավասություն է տալիս պաշտպանության նախարարությանը՝ պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, բայց բոլոր դեպքերում ՊՆ-ն և ցանկացած պետական մարմին, որոնք իրավասություն ունեն պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, պետք է առաջնորդվեն օրենքով և չեն կարող դուրս գալ դրանից: Ցանկանում եմ նշել նաև, որ նման վեճ նախկինում եղել է. 2009-ին հասարակական կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին տարվա զոհերի թվի մասին տեղեկություն ստանալու համար, նախարարությունը մերժել էր: Արդյունքում՝ սահմանադրական վեճ էր առաջացել, և ՍԴ-ն ևս այն որոշմանն էր հանգել, որ ՊՆ-ն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքը դասելու հարցում պետք է առաջնորդվի օրենքով»,- ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ, եթե տեղեկություն տիրապետողը չի տալիս տեղեկություն, որը գաղտնիք չի պարունակում, խախտում է կատարում, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Թերևս, մասնագիտական նման արձագանքներից հետո պաշտպանական գերատեսչությունում հասկացել են, որ պետք է հրաժարվել այս ձևակերպումից, և արդեն մեր հարցմանն ի պատասխան՝ չպատասխանելու այլ «լեզու» են որոշել ընտրել:

Սա՝ այն դեպքում, երբ տարբեր պաշտոնյաներ և ոչ պաշտոնյաներ ինչ-ինչ թվեր վաղուց հրապարակում են: Մասնավորապես, հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող թվերին՝ հայտարարել էր.

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»:

Իսկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը վստահեցրել էր, որ այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, իսկ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին գրել էինք, որ վիրավորների ընդհանուր թիվը, ըստ 168.am-ին հասած տվյալների՝ 8300 է, անհետ կորածներինը և գերիներինը՝ 1600:

Սակայն երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 2300 մարդ անհետ կորածների հարցով դիմել է ռուսական կողմին:

Ավելին

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank