Հայերեն
Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» 

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և գերի զինծառայողների թվի հրապարակումը ՊՆ-ն դեռ նպատակահարմար չի համարում

2020 թվականի դեկտեմբերի 30-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.

1. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ զոհ ունի հայկական կողմը:


2. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը:

3. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ անհետ կորած և գերի ունի հայկական կողմը:

4. Պատերազմից հետո քանի՞ զոհ, վիրավոր, անհետ կորած և գերի ունի հայկական կողմը։

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարի անունով ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից գրություն է ստացվել, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 30.12.20թ. տեղեկություն ստանալու հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ զոհված, վիրավոր, գտնվելու վայրն անհայտ և գերության մեջ գտնվող զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք էր համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը, ինչին հետևեցին մասնագետների օրենսդրական դիտողությունները:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ թվարկում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական և ծառայողական գաղտնիք: Մասնավորապես, օրենքի 9-րդ հոդվածում նշվում է՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

 

«Բայց զոհերի թվի մասին տեղեկությունը չի կարող համարվել գաղտնիք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով: Հիմա եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է, որ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել: Բայց ես պնդում եմ՝ զոհերի թիվը հրապարակելը պետական գաղտնիք չի պարունակում՝ համաձայն օրենքի:

Այստեղ մենք ունենք նաև կառավարության որոշում, որն իրավասություն է տալիս պաշտպանության նախարարությանը՝ պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, բայց բոլոր դեպքերում ՊՆ-ն և ցանկացած պետական մարմին, որոնք իրավասություն ունեն պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, պետք է առաջնորդվեն օրենքով և չեն կարող դուրս գալ դրանից: Ցանկանում եմ նշել նաև, որ նման վեճ նախկինում եղել է. 2009-ին հասարակական կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին տարվա զոհերի թվի մասին տեղեկություն ստանալու համար, նախարարությունը մերժել էր: Արդյունքում՝ սահմանադրական վեճ էր առաջացել, և ՍԴ-ն ևս այն որոշմանն էր հանգել, որ ՊՆ-ն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքը դասելու հարցում պետք է առաջնորդվի օրենքով»,- ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ, եթե տեղեկություն տիրապետողը չի տալիս տեղեկություն, որը գաղտնիք չի պարունակում, խախտում է կատարում, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Թերևս, մասնագիտական նման արձագանքներից հետո պաշտպանական գերատեսչությունում հասկացել են, որ պետք է հրաժարվել այս ձևակերպումից, և արդեն մեր հարցմանն ի պատասխան՝ չպատասխանելու այլ «լեզու» են որոշել ընտրել:

Սա՝ այն դեպքում, երբ տարբեր պաշտոնյաներ և ոչ պաշտոնյաներ ինչ-ինչ թվեր վաղուց հրապարակում են: Մասնավորապես, հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող թվերին՝ հայտարարել էր.

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»:

Իսկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը վստահեցրել էր, որ այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, իսկ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին գրել էինք, որ վիրավորների ընդհանուր թիվը, ըստ 168.am-ին հասած տվյալների՝ 8300 է, անհետ կորածներինը և գերիներինը՝ 1600:

Սակայն երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 2300 մարդ անհետ կորածների հարցով դիմել է ռուսական կողմին:

Ավելին

Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան