Русский
Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Режим начал правовой и политический террор против Миграна Погосяна “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян 

«Պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…». 44 օր՝ մահվան ու կյանքի սահմանին

Բուժքույր Ելենա Զալյան

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում աշխատում է որպես մայրապետ։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է, բնակվում էր Շուշիում։ 23 տարեկան է։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վրրահատարան, բուժքույր Ելենա Զալյան
«Սեպտեմբերի 26-ին վիրահատություն ունեինք։ Երևանից բժիշկներ էին եկել, պետք է մնայինք, աշխատեինք։ Վիրահատությունից հետո մեզ գովեցին, ուրախ էինք այդ օրը, քնեցինք։ Առավոտյան, որ պետք է արթնանայինք ու հերթափոխը հանձնեինք, ձայներ լսեցի։ Աղջիկներից մեկի ամուսինը զինվորական էր, լաց էր լինում, ասում էր՝ երեխեքս անհեր կմնան։

Արթնացա էդ ձայներից, շոկի մեջ էի, ասացին՝ կռիվ է։ Ասացի՝ ի՞նչ կռիվ, չէի հավատում։ Հիվանդանոցի հինգերորդ հարկում էի, դուրս եկա, նայեցի՝ քաղաքը ծխի մեջ էր։ Ձեռքերս դողում էին։ Կանչեցին՝ վիրահատություն էր պետք անել։ Էդ տղեն քաղաքից էր, անունը՝ Մարատ։ Թոքի շրջանում բեկոր կար, առաջին վիրահատությունն այդպես անցկացրեցինք կրակոցների տակ՝ հինգերորդ հարկում։ Վիրահատությունն ավարտելուց հետո իջանք բունկեր, մյուս վիրահատություններն այնտեղ էին…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, բեկորային վնասվածք, պատերազմի օրերին
«Ո՛չ օր գիտեինք, ո՛չ ժամ, օրերն այնքան շուտ էին անցնում։ Ո՛չ նորմալ սնվում էինք, ո՛չ գիտեինք՝ գիշերը, ցերեկը, մութ էր էնտեղ ու կրակոցներ… Ուղղակի մեզ ուժ էր տալիս էն, որ հաղթելու ենք։ Գալիս, ասում էին՝ գիտե՞ք, որ մերոնք առաջ են գնում, իրենք դրանից ջղայնանում ու խփում են քաղաքին։

Իմ եղբայրները, մորաքրոջս տղաներն առաջնագծում էին… Երբ վիրավոր էին բերում՝ դեմքերը փակ, անընդհատ մտածում էի՝ եղբայրներս են… Առաջին օրերին ամենաշատը Հադրութից ու Մարտակերտից էին վիրավորներ բերում…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն
«Նայում էի՝ ջահել տղերք, սիրուն… Չգիտեի, որ հայ ազգն էդքան սիրուն տղերք ունի, դժվար էր, էդքան ջահել տղա իմ աչքի առաջ մահացավ։ Ահավորն էդ էր։ Ամսի 3-ին բեկորային վիրավորում ունեցող մի տղայի կես ժամ արհեստական մերսում արեցին, մահացավ… Ու ես ասեցի, որ էլ չեմ կարողանում։ Գնացի ուղղակի, չկարողացա էլ…


Պատերազմական օրեր, բեկոր վիրահատությունից հետո: Լուսանկարը՝ Ելենա Զալյանի:
Մեր աշխատողները գնում էին, իրենց երեխաներին տեսնում, գալիս էին՝ երկու-երեք օրով։ Խնդրեցի, որ ինձ էլ գոնե երկու օր հանգիստ տան, էլ չէի կարողանում էդքան բան տեսնել։ Տնօրենն ասեց, որ քիչ ենք, պետք է մնանք։ Չթողեց, որովհետև կային, որ գնում, էլ հետ չէին գալիս…Հիվանդանոցին խփելուց հետո շատերը գնացին…


Կարճ դադար, պատերազմական օրեր: Լուսանկարը՝ Ելենա Զալյանի պահոցից:
Հետո, երբ ես գնացի Երևան, ընտանիքս այնտեղ էր, ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես էլ չէի կարողանում, ուժասպառ էի։ Մի շաբաթ չէի կարողանում քայլել, ոտքիս երակները վիրահատության կարիք ունեն, երկար կանգնելուց է։ Քնել չէի կարողանում, մի փոքր թխկոցից վեր էի թռնում։

Ոնց էինք քնում էնտեղ, գետնին, որտեղ պատահի, էնքան որ, մի երկու րոպե հանգստանանք, գիտեինք, որ անընդհատ վիրավորներ են գալիս։ Հոգեբանի կարիք ունեի, հիմա էլ ունեմ իրականում… Հիմա վախենում եմ հիվանդանոց գնալ, ամեն մի անկյունը, ամեն մի սարքը վատ հիշողություններ է բերում…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
Բուժքույր Ելենա Զալյանի ընտանիքն այժմ Երևանում է, քանի որ կորցրել է իրենց գյուղի՝ Ուխտաձորի տունը։ Չկա նաև քրոջ տունը Շուշիում, որտեղ ինքն ապրում էր հիվանդանոցում աշխատելու տարիներին։ Պապի՝ իրենց ընտանիքի տունն Ուխտաձորում շատ լավն էր. վերջին տարիներին վերանորոգել էին, գազ, լույս՝ ամեն ինչ կար, «ոնց որ քաղաք լիներ»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
«Ջերմությունս մինչև 40 աստիճան բարձրացավ, էդ ժամանակ չգիտեի՝ ինչից է, ուղղակի ինձ վատ էի զգում, բայց կանգնած էի մինչև վերջ։ Կորոնավիրուսով էի վարակվել, լիքը անտիբիոտիկներ ընդունեցի, ավագ բուժքույրն ասում էր՝ քիչ ենք, պիտի դիմանանք։

Մեզնից ամեն մեկն իր վրա մեծ պատասխանատվություն էր վերցրել.․․ Շատ դժվար էր։ Ծնողներս միշտ ասում էին՝ մեր երեխաները պատերազմ չտեսնեն։ Տեսանք, ու հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեին»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
«Ասացին՝ պատրաստվեք, ծննդաբերություն է լինելու։ Մենք չէինք պատկերացնում, առաջին անգամ էինք նման բան տեսնում։ Ծննդատնից բժիշկներ էին եկել ու պետք է շտապ վիրահատեին։ Մի կողմից ձեռքն էին վիրահատում, ծննդկան այդ աղջկա ձեռքը կտրվել էր պայթյունից, Մարտակերտի բնակիչ էր։

Միաժամանակ վիրահատություն արեցին, երեխան ծնվեց… Ամենասիրուն վիրահատությունն էր, որ երբևէ տեսել եմ։ Այդ մանուկի անունը դրեցին Մոնթե… Երբ արդեն Երևանում էի, ուզում էի հիշել՝ քանի ձեռք ու ոտք ենք կտրել, չկարողացա հաշվել, շատ դժվար էր… Հիմա էլ, որ ուզում եմ հիշել, չեմ կարողանում, էնքան շատ էին…»


Բուժօգնություն շտապօգնության մեքենայում, պատերազմական օրեր
«Ապագաս ոչ մի կերպ չեմ պատկերացնում։ Ռուսաստանում բարեկամներ ունենք, բայց չեմ պատկերացնում էնտեղ ապրելը, իմն այստեղ է։ Ընտանիքս Երևանում է, ես եկել եմ ընկերուհուս հետ, վարձով Ստեփանակերտում եմ ապրում ու չգիտեմ էլ՝ վերջը ոնց կլինի։ Եկել եմ, հույս ունեմ, որ մի օր գնալու եմ Հադրութ։

Իմ եղբայրը նախորդ կռվի ժամանակ ական էր գտել, պայթել, մահացել է. 90-ականներին ինը տարեկան էր, հիմա նրանից մի նկար չունենք․․․ Ամեն ինչ մնաց Ուխտաձորում։ Ֆիզուլիից ոտքով կարելի էր հասնել Ուխտաձոր։ Ամեն ինչ մնաց էնտեղ, ոչ մի հիշողություն չունեմ, ա՛յ, վատը էդ է։

Ամենադժվար բանը դա է, որ չգիտես՝ հետագայում ինչքան էլ տուն լինի կամ չլինի․․․ իմ ամեն ինչն Ուխտաձորում մնաց»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, տանիք:
Բժիշկ Մարատ Հարությունյան

Աշխատում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես ուրոլոգ-վիրաբույժ։ Ծնվել է Ստեփանակերտում, 34 տարեկան է։


Մարատ Հարությունյան ուրոլոգ-վիրաբույժ, նեֆրոստոմայի փոխարինում ճառագայթային ախտորոշիչ սարքի (ԷՕՊ) հսկողության ներքո
Պատերազմի հերթական օրերից մեկն էր։ Վիրավորներից մեկը, վիրահատությունից հետո գիտակցության գալով, նայեց մեր բժիշկներից մեկին ու առաջին բառերը, որ ասաց՝ բժի՛շկ ջան, ո՞նց ես։

Բժիշկը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի կրծքային վիրաբույժներից էր՝ Շահեն Նիկոլայի Դանիելյանը, ճանաչեց բժշկին, տեսել էր վիրահատությունից առաջ։ Նայեց հիվանդին, թե՝ լավ եմ, լավ եմ, դո՞ւ ոնց ես, դու քեզնից խոսիր…

Այս ամենը վիրաբույժներին ուժ էր տալիս, որ եռանդով աշխատեն։ Սեպտեմբերի 27-ից՝ 44 օր, խիստ լարված գրաֆիկով։ Չի եղել օր, երբ որևէ բաժնի վարիչ զանգահարի բժշկին՝ աշխատանքի կանչելու։ Բոլորը տեղում էին, բոլորս գիտակցում էինք, որ ամեն րոպե վիրավոր են բերում, ծավալը շատ մեծ է, ամեն րոպեն կյանք արժեր բառիս բուն իմաստով»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, պատերազմական օրեր: Վիրահատությունն անցկացնում է Երեւանից մեկնած Արգիշտի Արոյանը։ Նա անոթային վիրաբույժ է:
Մարատ Հարությունյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, այնուհետև ծառայության է անցել՝ որպես բժիշկ ՊԲ զինված ուժերում, վեցերորդ և չորրորդ պաշտպանական շրջաններում, այնուհետև՝ Շուշիի ՀՕՊ բրիգադում՝ որպես բուժծառայության պետ։

Զորացրվելուց հետո նեղ մասնագիտություն է ստացել և որպես ուրոլոգ-վիրաբույժ շուրջ երեք տարի է՝ ինչ աշխատում է Ստեփանակերտում։

Սկզբնական շրջանում աշխատել ենք հիվանդանոցի հինգերորդ հարկում գտնվող վիրահատարաններում, այնուհետև, երբ ռմբակոծվեցին Ստեփանակերտը, շտապ տեղափոխվեցինք հիվանդանոցի բունկեր՝ նկուղային հարկի ապաստարան, որտեղ տեղադրված էին համապատասխան սարքավորումները։ Ողջ աշխատանքը սկսեցինք այնտեղ կատարել»։


Նեֆրոստոմայի փոխարինման ընթացքը
Ունեինք ինը վիրահատարան և կարողանում էինք միանգամից ինը վիրավորի վիրահատել։ Պատերազմի հենց առաջին օրից կողմնորոշվեցի՝ որտեղ պետք է լինեմ, որտեղ պետք է անցկացնեմ այս պատերազմը։

 

Որպես ինձ համար շատ ավելի պատվաբեր ու վիրավորների համար օգտակար՝ ընտրեցի շտապ ընդունարանը, որտեղ անմիջապես վիրավորներին են բերում՝ ընդունման հենց առաջին էտապը։

Շտապ ընդունարանից հետո՝ օպերացիոն և ռեանիմացիոն բլոկ, մի հարկում, նույն ապաստարանում էին գտնվում։ Կցվեցի մեր հիվանդանոցի ռեանիմատոլոգներին և անեսթեզիոլոգներին։ Դա իմ մասնագիտական պարտքն էր, ընդհանրապես, իմ հայրենիքի նկատմամբ և՛ մասնագիտական, և՛ մարդկային, և՛ բոլոր առումներով պարտքս, որ համարում եմ՝ պետք է կատարեի»։


Ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը, նեֆրոստոմայի փոխարինում ճառագայթային ախտորոշիչ սարքի (ԷՕՊ) հսկողության ներքո
«Կինս նույնպես բժշկուհի է, աշխատում է նույն հիվանդանոցում։ Պատերազմի առաջին օրվանից, առաջին ժամից մենք գնացինք հիվանդանոց։ Ունենք երկու երեխա․ տղաս՝ յոթ տարեկան, աղջիկս՝ երեք։ Նրանց թողնելով մեծ եղբորս և մորս մոտ՝ ես և կինս հիվանդանոցում էինք։

Բոլորն իրենց ընտանիքներն ու երեխաներին թողած, եկել էին՝ իմանալով, որ առաջնահերթը վիրավորն է։ Կինս ռադիոլոգ է, և պատերազմի առաջին տասն օրը, գիշեր-ցերեկ, ինձ հետ էր՝ կցված շտապ ընդունարանում, կատարում էր սոնոգրաֆիա և ախտորոշում։ Միայն տասն օրից մեր կոլեգաները ՀՀ-ից հասան մեզ օգնության, ու երբ մի բժիշկ փոխարինեց կնոջս, նրան ուղարկեցի երեխաների մոտ, որոնք արդեն Երևան էին տեղափոխվել»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, պատերազմի օրեր
«Պատերազմի առաջին շուրջ 35 օրը բոլոր վիրավորումները բազմաբեկոր վնասվածքներով էին։ Հրթիռային, հրետանային, ԱԹՍ ուղղորդված պայթյունների, հեռահար հարվածների հետևանքով բեկորային վնասվածքները, պոլիտրավմաները շատ-շատ էին։

Վերջին 8-10 օրը, երբ տարբեր տեղերում, շփման գծի երկայնքով կար անմիջական կռիվ՝ զինվորը զինվորի հետ, այդ ժամանակ ունեցանք նաև փամփուշտային վիրավորումներ։ Շատ վիրավորումներ կային դիպուկահարների կրակոցներից, որոնք հիմնականում գանգուղեղային վնասվածքներով էին՝ մահվան ելքով»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը պատերազմի օրերին
«Պատերազմի 10-րդ օրն էր, ՌԴ-ից եկած բժիշկներից մեկի ծննդյան օրն էր։ Տորթ թխելու որևէ հարմարություն ու տեղ չկար։ «Գրանդ Քենդիի» պեչենիներով ու խտացրած կաթով մի հատ իսկական տորթ պատրաստեցինք ու ծնունդ նշեցինք։

Էդ պահին վիրավոր չունեինք, հայրենասիրական երգերով, ոգևորելով մեկս մյուսին, շնորհավորեցինք ու նշեցինք ծնունդը։ Բոլորս զարմացած էինք՝ ո՞նց ենք կարողանում ուժ գտնել մեր մեջ, դեռ մի բան էլ մեր հյուրին պատվել… Այնուհետև կրկնակի եռանդով բոլորս շարունակեցինք աշխատանքը…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը պատերազմի օրերին
«Այո՛, մենք պարտվեցինք այս պատերազմում, բայց որպես բժիշկ, որպես մասնագետ՝ չենք պարտվել։ Ով կռվել, վիրավորվել է պատերազմում, ով զոհվել կամ ողջ է մնացել, նրանք չեն պարտվել։ Նրանք առավելագույնը, անհնարինն են արել: Դիվանագիտական առումով կա հաղթող և կա պարտվող, դա պատերազմի կանոնն է։ Մեր պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, շտապ ընդունարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան
COVID-19-ը՝ կռվի երկրորդ ճակատը

«Պատերազմի առաջին օրերից տարհանեցինք հիվանդանոցում COVID-19-ից բուժվողներին։ Պոլիկլինիկական բաժանմունքում ունեինք բժիշկներ, որոնք զբաղվում էին կորոնավիրուսի բուժմամբ։ Զինվորների հետ Երևան էինք տեղափոխում նաև վիրուսով ծանր հիվանդներին։ Պատերազմի օրերին, մեր տվյալներով, ավելի քան հազար մարդ բուժում է ստացել COVID-ից։ Սա մի առանձին, մեծ աշխատանք էր։

Բժիշկների գրեթե 80 տոկոսը հիվանդացավ, ու մեծ մասս ոտքի վրա տարանք կորոնավիրուստը։ Ես էլ հիվանդացա, մոտ չորս-հինգ օր համ ու հոտ չէի զգում։ Հիմնականում տուշոնկա էինք ուտում, դրա հոտն էլ չէի զգում։ Թեստ արեցի, պարզվեց՝ դրական է։ Մի քանի օր անց համակարգչային շերտագրությամբ տեսա, որ կան թոքաբորբի օջախներ։ Բայց էդ վիճակով վիրահատություն էինք անում, իհարկե պաշտպանական բոլոր միջոցներով, ու կարողացանք հաղթահարել հիվանդությունը։ Փորձում էինք մեզ մաքսիմալ հեռու պահել վիրավորներից ու չվարակել նրանց»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, հիվանդանոցի անձնակազմի քնի, հանգստի տեղը պատերազմի օրերին
«Չգիտեինք՝ ինչքա՞ն կտևի պատերազմը, ու համակերպվել էինք այն մտքին, որ ամեն ինչ պետք է անենք վիրավորների համար՝ անկախ հոգնածությունից, սովից և այլն։ Շատերի հարազատներն էին առաջնագծում, ինչպես իմ երկու եղբայրները։ Հրաշքով ողջ են մնացել։

Հիվանդանոցի անձնակազմը մի մեծ ընտանիք է դարձել. այդքան օր միասին աշխատել, ճաշել, քնել, ամբողջ առօրյան իրար հետ անցկացրել, հաղթահարել ամեն ինչ։ Հիմա մեկս մյուսի նկատմամբ շատ ավելի հոգատար ենք, ներողամիտ։ Նայելով միմյանց աչքերի մեջ՝ վերհիշում ենք անցած ծանր օրերը…


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն
Պատմությունը՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am

Ավելին

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиПолучение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Режим начал правовой и политический террор против Миграна ПогосянаАмио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытСудебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City FestНефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City FestUcom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым