Հայերեն
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան 

«Պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…». 44 օր՝ մահվան ու կյանքի սահմանին

Բուժքույր Ելենա Զալյան

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում աշխատում է որպես մայրապետ։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է, բնակվում էր Շուշիում։ 23 տարեկան է։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վրրահատարան, բուժքույր Ելենա Զալյան
«Սեպտեմբերի 26-ին վիրահատություն ունեինք։ Երևանից բժիշկներ էին եկել, պետք է մնայինք, աշխատեինք։ Վիրահատությունից հետո մեզ գովեցին, ուրախ էինք այդ օրը, քնեցինք։ Առավոտյան, որ պետք է արթնանայինք ու հերթափոխը հանձնեինք, ձայներ լսեցի։ Աղջիկներից մեկի ամուսինը զինվորական էր, լաց էր լինում, ասում էր՝ երեխեքս անհեր կմնան։

Արթնացա էդ ձայներից, շոկի մեջ էի, ասացին՝ կռիվ է։ Ասացի՝ ի՞նչ կռիվ, չէի հավատում։ Հիվանդանոցի հինգերորդ հարկում էի, դուրս եկա, նայեցի՝ քաղաքը ծխի մեջ էր։ Ձեռքերս դողում էին։ Կանչեցին՝ վիրահատություն էր պետք անել։ Էդ տղեն քաղաքից էր, անունը՝ Մարատ։ Թոքի շրջանում բեկոր կար, առաջին վիրահատությունն այդպես անցկացրեցինք կրակոցների տակ՝ հինգերորդ հարկում։ Վիրահատությունն ավարտելուց հետո իջանք բունկեր, մյուս վիրահատություններն այնտեղ էին…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, բեկորային վնասվածք, պատերազմի օրերին
«Ո՛չ օր գիտեինք, ո՛չ ժամ, օրերն այնքան շուտ էին անցնում։ Ո՛չ նորմալ սնվում էինք, ո՛չ գիտեինք՝ գիշերը, ցերեկը, մութ էր էնտեղ ու կրակոցներ… Ուղղակի մեզ ուժ էր տալիս էն, որ հաղթելու ենք։ Գալիս, ասում էին՝ գիտե՞ք, որ մերոնք առաջ են գնում, իրենք դրանից ջղայնանում ու խփում են քաղաքին։

Իմ եղբայրները, մորաքրոջս տղաներն առաջնագծում էին… Երբ վիրավոր էին բերում՝ դեմքերը փակ, անընդհատ մտածում էի՝ եղբայրներս են… Առաջին օրերին ամենաշատը Հադրութից ու Մարտակերտից էին վիրավորներ բերում…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն
«Նայում էի՝ ջահել տղերք, սիրուն… Չգիտեի, որ հայ ազգն էդքան սիրուն տղերք ունի, դժվար էր, էդքան ջահել տղա իմ աչքի առաջ մահացավ։ Ահավորն էդ էր։ Ամսի 3-ին բեկորային վիրավորում ունեցող մի տղայի կես ժամ արհեստական մերսում արեցին, մահացավ… Ու ես ասեցի, որ էլ չեմ կարողանում։ Գնացի ուղղակի, չկարողացա էլ…


Պատերազմական օրեր, բեկոր վիրահատությունից հետո: Լուսանկարը՝ Ելենա Զալյանի:
Մեր աշխատողները գնում էին, իրենց երեխաներին տեսնում, գալիս էին՝ երկու-երեք օրով։ Խնդրեցի, որ ինձ էլ գոնե երկու օր հանգիստ տան, էլ չէի կարողանում էդքան բան տեսնել։ Տնօրենն ասեց, որ քիչ ենք, պետք է մնանք։ Չթողեց, որովհետև կային, որ գնում, էլ հետ չէին գալիս…Հիվանդանոցին խփելուց հետո շատերը գնացին…


Կարճ դադար, պատերազմական օրեր: Լուսանկարը՝ Ելենա Զալյանի պահոցից:
Հետո, երբ ես գնացի Երևան, ընտանիքս այնտեղ էր, ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես էլ չէի կարողանում, ուժասպառ էի։ Մի շաբաթ չէի կարողանում քայլել, ոտքիս երակները վիրահատության կարիք ունեն, երկար կանգնելուց է։ Քնել չէի կարողանում, մի փոքր թխկոցից վեր էի թռնում։

Ոնց էինք քնում էնտեղ, գետնին, որտեղ պատահի, էնքան որ, մի երկու րոպե հանգստանանք, գիտեինք, որ անընդհատ վիրավորներ են գալիս։ Հոգեբանի կարիք ունեի, հիմա էլ ունեմ իրականում… Հիմա վախենում եմ հիվանդանոց գնալ, ամեն մի անկյունը, ամեն մի սարքը վատ հիշողություններ է բերում…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
Բուժքույր Ելենա Զալյանի ընտանիքն այժմ Երևանում է, քանի որ կորցրել է իրենց գյուղի՝ Ուխտաձորի տունը։ Չկա նաև քրոջ տունը Շուշիում, որտեղ ինքն ապրում էր հիվանդանոցում աշխատելու տարիներին։ Պապի՝ իրենց ընտանիքի տունն Ուխտաձորում շատ լավն էր. վերջին տարիներին վերանորոգել էին, գազ, լույս՝ ամեն ինչ կար, «ոնց որ քաղաք լիներ»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
«Ջերմությունս մինչև 40 աստիճան բարձրացավ, էդ ժամանակ չգիտեի՝ ինչից է, ուղղակի ինձ վատ էի զգում, բայց կանգնած էի մինչև վերջ։ Կորոնավիրուսով էի վարակվել, լիքը անտիբիոտիկներ ընդունեցի, ավագ բուժքույրն ասում էր՝ քիչ ենք, պիտի դիմանանք։

Մեզնից ամեն մեկն իր վրա մեծ պատասխանատվություն էր վերցրել.․․ Շատ դժվար էր։ Ծնողներս միշտ ասում էին՝ մեր երեխաները պատերազմ չտեսնեն։ Տեսանք, ու հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեին»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան:
«Ասացին՝ պատրաստվեք, ծննդաբերություն է լինելու։ Մենք չէինք պատկերացնում, առաջին անգամ էինք նման բան տեսնում։ Ծննդատնից բժիշկներ էին եկել ու պետք է շտապ վիրահատեին։ Մի կողմից ձեռքն էին վիրահատում, ծննդկան այդ աղջկա ձեռքը կտրվել էր պայթյունից, Մարտակերտի բնակիչ էր։

Միաժամանակ վիրահատություն արեցին, երեխան ծնվեց… Ամենասիրուն վիրահատությունն էր, որ երբևէ տեսել եմ։ Այդ մանուկի անունը դրեցին Մոնթե… Երբ արդեն Երևանում էի, ուզում էի հիշել՝ քանի ձեռք ու ոտք ենք կտրել, չկարողացա հաշվել, շատ դժվար էր… Հիմա էլ, որ ուզում եմ հիշել, չեմ կարողանում, էնքան շատ էին…»


Բուժօգնություն շտապօգնության մեքենայում, պատերազմական օրեր
«Ապագաս ոչ մի կերպ չեմ պատկերացնում։ Ռուսաստանում բարեկամներ ունենք, բայց չեմ պատկերացնում էնտեղ ապրելը, իմն այստեղ է։ Ընտանիքս Երևանում է, ես եկել եմ ընկերուհուս հետ, վարձով Ստեփանակերտում եմ ապրում ու չգիտեմ էլ՝ վերջը ոնց կլինի։ Եկել եմ, հույս ունեմ, որ մի օր գնալու եմ Հադրութ։

Իմ եղբայրը նախորդ կռվի ժամանակ ական էր գտել, պայթել, մահացել է. 90-ականներին ինը տարեկան էր, հիմա նրանից մի նկար չունենք․․․ Ամեն ինչ մնաց Ուխտաձորում։ Ֆիզուլիից ոտքով կարելի էր հասնել Ուխտաձոր։ Ամեն ինչ մնաց էնտեղ, ոչ մի հիշողություն չունեմ, ա՛յ, վատը էդ է։

Ամենադժվար բանը դա է, որ չգիտես՝ հետագայում ինչքան էլ տուն լինի կամ չլինի․․․ իմ ամեն ինչն Ուխտաձորում մնաց»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, տանիք:
Բժիշկ Մարատ Հարությունյան

Աշխատում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես ուրոլոգ-վիրաբույժ։ Ծնվել է Ստեփանակերտում, 34 տարեկան է։


Մարատ Հարությունյան ուրոլոգ-վիրաբույժ, նեֆրոստոմայի փոխարինում ճառագայթային ախտորոշիչ սարքի (ԷՕՊ) հսկողության ներքո
Պատերազմի հերթական օրերից մեկն էր։ Վիրավորներից մեկը, վիրահատությունից հետո գիտակցության գալով, նայեց մեր բժիշկներից մեկին ու առաջին բառերը, որ ասաց՝ բժի՛շկ ջան, ո՞նց ես։

Բժիշկը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի կրծքային վիրաբույժներից էր՝ Շահեն Նիկոլայի Դանիելյանը, ճանաչեց բժշկին, տեսել էր վիրահատությունից առաջ։ Նայեց հիվանդին, թե՝ լավ եմ, լավ եմ, դո՞ւ ոնց ես, դու քեզնից խոսիր…

Այս ամենը վիրաբույժներին ուժ էր տալիս, որ եռանդով աշխատեն։ Սեպտեմբերի 27-ից՝ 44 օր, խիստ լարված գրաֆիկով։ Չի եղել օր, երբ որևէ բաժնի վարիչ զանգահարի բժշկին՝ աշխատանքի կանչելու։ Բոլորը տեղում էին, բոլորս գիտակցում էինք, որ ամեն րոպե վիրավոր են բերում, ծավալը շատ մեծ է, ամեն րոպեն կյանք արժեր բառիս բուն իմաստով»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, պատերազմական օրեր: Վիրահատությունն անցկացնում է Երեւանից մեկնած Արգիշտի Արոյանը։ Նա անոթային վիրաբույժ է:
Մարատ Հարությունյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, այնուհետև ծառայության է անցել՝ որպես բժիշկ ՊԲ զինված ուժերում, վեցերորդ և չորրորդ պաշտպանական շրջաններում, այնուհետև՝ Շուշիի ՀՕՊ բրիգադում՝ որպես բուժծառայության պետ։

Զորացրվելուց հետո նեղ մասնագիտություն է ստացել և որպես ուրոլոգ-վիրաբույժ շուրջ երեք տարի է՝ ինչ աշխատում է Ստեփանակերտում։

Սկզբնական շրջանում աշխատել ենք հիվանդանոցի հինգերորդ հարկում գտնվող վիրահատարաններում, այնուհետև, երբ ռմբակոծվեցին Ստեփանակերտը, շտապ տեղափոխվեցինք հիվանդանոցի բունկեր՝ նկուղային հարկի ապաստարան, որտեղ տեղադրված էին համապատասխան սարքավորումները։ Ողջ աշխատանքը սկսեցինք այնտեղ կատարել»։


Նեֆրոստոմայի փոխարինման ընթացքը
Ունեինք ինը վիրահատարան և կարողանում էինք միանգամից ինը վիրավորի վիրահատել։ Պատերազմի հենց առաջին օրից կողմնորոշվեցի՝ որտեղ պետք է լինեմ, որտեղ պետք է անցկացնեմ այս պատերազմը։

 

Որպես ինձ համար շատ ավելի պատվաբեր ու վիրավորների համար օգտակար՝ ընտրեցի շտապ ընդունարանը, որտեղ անմիջապես վիրավորներին են բերում՝ ընդունման հենց առաջին էտապը։

Շտապ ընդունարանից հետո՝ օպերացիոն և ռեանիմացիոն բլոկ, մի հարկում, նույն ապաստարանում էին գտնվում։ Կցվեցի մեր հիվանդանոցի ռեանիմատոլոգներին և անեսթեզիոլոգներին։ Դա իմ մասնագիտական պարտքն էր, ընդհանրապես, իմ հայրենիքի նկատմամբ և՛ մասնագիտական, և՛ մարդկային, և՛ բոլոր առումներով պարտքս, որ համարում եմ՝ պետք է կատարեի»։


Ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը, նեֆրոստոմայի փոխարինում ճառագայթային ախտորոշիչ սարքի (ԷՕՊ) հսկողության ներքո
«Կինս նույնպես բժշկուհի է, աշխատում է նույն հիվանդանոցում։ Պատերազմի առաջին օրվանից, առաջին ժամից մենք գնացինք հիվանդանոց։ Ունենք երկու երեխա․ տղաս՝ յոթ տարեկան, աղջիկս՝ երեք։ Նրանց թողնելով մեծ եղբորս և մորս մոտ՝ ես և կինս հիվանդանոցում էինք։

Բոլորն իրենց ընտանիքներն ու երեխաներին թողած, եկել էին՝ իմանալով, որ առաջնահերթը վիրավորն է։ Կինս ռադիոլոգ է, և պատերազմի առաջին տասն օրը, գիշեր-ցերեկ, ինձ հետ էր՝ կցված շտապ ընդունարանում, կատարում էր սոնոգրաֆիա և ախտորոշում։ Միայն տասն օրից մեր կոլեգաները ՀՀ-ից հասան մեզ օգնության, ու երբ մի բժիշկ փոխարինեց կնոջս, նրան ուղարկեցի երեխաների մոտ, որոնք արդեն Երևան էին տեղափոխվել»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, պատերազմի օրեր
«Պատերազմի առաջին շուրջ 35 օրը բոլոր վիրավորումները բազմաբեկոր վնասվածքներով էին։ Հրթիռային, հրետանային, ԱԹՍ ուղղորդված պայթյունների, հեռահար հարվածների հետևանքով բեկորային վնասվածքները, պոլիտրավմաները շատ-շատ էին։

Վերջին 8-10 օրը, երբ տարբեր տեղերում, շփման գծի երկայնքով կար անմիջական կռիվ՝ զինվորը զինվորի հետ, այդ ժամանակ ունեցանք նաև փամփուշտային վիրավորումներ։ Շատ վիրավորումներ կային դիպուկահարների կրակոցներից, որոնք հիմնականում գանգուղեղային վնասվածքներով էին՝ մահվան ելքով»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը պատերազմի օրերին
«Պատերազմի 10-րդ օրն էր, ՌԴ-ից եկած բժիշկներից մեկի ծննդյան օրն էր։ Տորթ թխելու որևէ հարմարություն ու տեղ չկար։ «Գրանդ Քենդիի» պեչենիներով ու խտացրած կաթով մի հատ իսկական տորթ պատրաստեցինք ու ծնունդ նշեցինք։

Էդ պահին վիրավոր չունեինք, հայրենասիրական երգերով, ոգևորելով մեկս մյուսին, շնորհավորեցինք ու նշեցինք ծնունդը։ Բոլորս զարմացած էինք՝ ո՞նց ենք կարողանում ուժ գտնել մեր մեջ, դեռ մի բան էլ մեր հյուրին պատվել… Այնուհետև կրկնակի եռանդով բոլորս շարունակեցինք աշխատանքը…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը պատերազմի օրերին
«Այո՛, մենք պարտվեցինք այս պատերազմում, բայց որպես բժիշկ, որպես մասնագետ՝ չենք պարտվել։ Ով կռվել, վիրավորվել է պատերազմում, ով զոհվել կամ ողջ է մնացել, նրանք չեն պարտվել։ Նրանք առավելագույնը, անհնարինն են արել: Դիվանագիտական առումով կա հաղթող և կա պարտվող, դա պատերազմի կանոնն է։ Մեր պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, շտապ ընդունարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…»


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, վիրահատարան
COVID-19-ը՝ կռվի երկրորդ ճակատը

«Պատերազմի առաջին օրերից տարհանեցինք հիվանդանոցում COVID-19-ից բուժվողներին։ Պոլիկլինիկական բաժանմունքում ունեինք բժիշկներ, որոնք զբաղվում էին կորոնավիրուսի բուժմամբ։ Զինվորների հետ Երևան էինք տեղափոխում նաև վիրուսով ծանր հիվանդներին։ Պատերազմի օրերին, մեր տվյալներով, ավելի քան հազար մարդ բուժում է ստացել COVID-ից։ Սա մի առանձին, մեծ աշխատանք էր։

Բժիշկների գրեթե 80 տոկոսը հիվանդացավ, ու մեծ մասս ոտքի վրա տարանք կորոնավիրուստը։ Ես էլ հիվանդացա, մոտ չորս-հինգ օր համ ու հոտ չէի զգում։ Հիմնականում տուշոնկա էինք ուտում, դրա հոտն էլ չէի զգում։ Թեստ արեցի, պարզվեց՝ դրական է։ Մի քանի օր անց համակարգչային շերտագրությամբ տեսա, որ կան թոքաբորբի օջախներ։ Բայց էդ վիճակով վիրահատություն էինք անում, իհարկե պաշտպանական բոլոր միջոցներով, ու կարողացանք հաղթահարել հիվանդությունը։ Փորձում էինք մեզ մաքսիմալ հեռու պահել վիրավորներից ու չվարակել նրանց»։


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, հիվանդանոցի անձնակազմի քնի, հանգստի տեղը պատերազմի օրերին
«Չգիտեինք՝ ինչքա՞ն կտևի պատերազմը, ու համակերպվել էինք այն մտքին, որ ամեն ինչ պետք է անենք վիրավորների համար՝ անկախ հոգնածությունից, սովից և այլն։ Շատերի հարազատներն էին առաջնագծում, ինչպես իմ երկու եղբայրները։ Հրաշքով ողջ են մնացել։

Հիվանդանոցի անձնակազմը մի մեծ ընտանիք է դարձել. այդքան օր միասին աշխատել, ճաշել, քնել, ամբողջ առօրյան իրար հետ անցկացրել, հաղթահարել ամեն ինչ։ Հիմա մեկս մյուսի նկատմամբ շատ ավելի հոգատար ենք, ներողամիտ։ Նայելով միմյանց աչքերի մեջ՝ վերհիշում ենք անցած ծանր օրերը…


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն
Պատմությունը՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am

Ավելին

Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան