Զելենսկին Ջո Բայդենին հրավիրել է Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին հրավիրել է Կիև: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն: Նա նշել է, որ ուրախ կլինի ողջունել Բայդենին Ուկրաինայի մայրաքաղաքում, ինչը քաջ հայտնի է Միացյալ Նահանգների ղեկավարին:
Ավելին՝ այստեղ