Մալայզիայում տեղի է ունեցել միլիարդատեր միապետի թագադրումը (լուսանկարներ)
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալայզիայում տեղի է ունեցել նոր միապետի թագադրումը. ավանդական շքեղ արարողությունն ուղեկցվել է թնդանոթի կրակոցներով, գրում է Daily Mail-ը։
65-ամյա Սուլթան Իբրահիմ Իսկանդարը խոստացել է արդար կառավարել հինգամյա ժամկետում, որը նա ստացել է երկրում գործող յուրօրինակ ռոտացիոն միապետական համակարգի շրջանակում:
Կուալա Լումպուրի ազգային պալատում տեղի ունեցած թագադրումը պաշտոնականացրել է Սուլթան Իբրահիմի դերը որպես Մալայզիայի 17-րդ թագավոր:
Հազարավոր մարդիկ շարվել են փողոցում՝ տեսնելու նոր միապետին, մինչդեռ ուղիղ եթերով հեռարձակվող արարողությանը ներկա է եղել ավելի քան 700 հյուր:
Սուլթան Իբրահիմը, որը միլիարդատեր է, պաշտոնապես երդվել էր հունվարի 31-ին: Աղբյուրը մանրամասնում է, որ նա Մալայզիայի ամենահարուստ մարդկանցից է, որի բիզնես կայսրությունը ներառում է անշարժ գույքի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի ոլորտները:
Այն բանից հետո, երբ Մալայզիան 1957-ին անկախացել է Մեծ Բրիտանիայից, երկրում ընդունվել է թագավորական կառավարման բացառիկ համակարգ, ըստ որի՝ 13 նահանգից իննի ղեկավարները հերթով հնգամյա ժամկետով թագավոր են ընտրվում: Մալայազիայի նահանգներից միայն ինն ունի թագավորական ընտանիքներ: