Բոլոնիայի Գարիզենդա «ընկնող» աշտարակը կարող է փլուզվել
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլոնիայի «ընկնող» աշտարակը թեք է, բայց կայուն է արդեն 1000 տարի։ Այժմ, սակայն, Գարիզենդա աշտարակի օրերը իտալական Բոլոնիայում, հավանաբար, հաշվված են։ Անցած ամիս իրականացված հետաքննությունից հետո քաղաքի իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքացիական պաշտպանության պլանին, եթե 12-րդ դարում կառուցված «աշտարակը հանկարծ եւ անսպասելի փլուզվի»։
Կկառուցվի պաշտպանական մետաղական «սահման»՝ փլուզման դեպքում։
Հնարավոր փլուզման մասին նախազգուշացումը հրապարակվել է 27 էջանոց հաշվետվությունում, որը CNN-ին ներկայացրել է գիտական հանձնաժողովը, այն օբյեկտին հետեւում է 2019 թվականից։
Փաստաթղթի համաձայն՝ օբյեկտը բերվել է «բարձր պատրաստվածության» վիճակի, նշվել է, որ փորձագետները «կարծում են, որ այլեւս չկան անվտանգության պայմաններ աշտարակում կամ նրա շուրջ աշխատելու համար՝ քաղաքացիական պաշտպանության պլանից բացի»։
Օբյեկտի մոնիթորինգը վերջին ամսում ի հայտ է բերել «աշտարակի հիմքի եւ վերին հատվածի փլուզման անսպասելի եւ արագացված միտում»։
Բոլոնիայի հանրահայտ երկվորյակ աշտարակներից մեկը քաղաքի կենտրոնում՝ 48 մետրանոց Գարիզենդան, կառուցվել է 12-րդ դարում։
Գաիզենդան չորս աստիճան թեքություն ունի եւ դրանով շատ քիչ բանով է տարբերվում Պիզայի աշտարակից։