Պեսկովը նոր հայտարարություն է արել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետք է հաշվի առնել, որ առանց Ռուսաստանի հացահատիկի գործարքն անվտանգային ռիսկեր է պարունակում։ Կրեմլում չգիտեն, թե որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի իրականացման գոտին Կիևի վարչակարգի կողմից օգտագործվում է մարտական նպատակներով, դա կարևոր կետ է, որի մասին չպետք է մոռանալ:
«Բայց դուք գիտեք, որ մեր զինվորականներն էլ բազմիցս խոսել են այն մասին, որ Ուկրաինան այդ հացահատիկային միջանցքներն օգտագործում է մարտական նպատակներով»,-ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։