Սրանով կենդանական աշխարհի ոլորտում եղած բոլոր խնդիրները չեն լուծվելու. Արևիկ Մկրտչյանը՝ վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում արգելող օրենքի մասին
ОбществоՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Թեմայի շուջ 1or.am-ը զրուցել է Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, էկոլոգ Արևիկ Մկրտչյանը Արևիկ Մկրտչյանի հետ.
«Կրկեսներում վայրի կենդանատեսակների օգտագործումն արգելելը խոսում է տվյալ երկրի վերաբերմունքի մասին՝ դեպի կենդանիները և քաղաքակրթության նշան է: Այս առումով ես, բնականաբար, շատ դրական եմ գնահատում այս քայլը, որովհետև ինքս նաև կանգնած եմ եղել նախագծի ակունքներում և նախաձեռնության մաս եմ կազմել: Իմ կարծիքով՝ սա հիանալի նախագիծ է, սակայն սրանով կենդանական աշխարհի ոլորտում եղած բոլոր խնդիրները չեն լուծվելու: Մենք այսօր, մեղմ ասած, ունենք շատ վատ վիճակում գտնվող վայրի կենդանիներ, և, բնականաբար, իրենց մասով անհրաժեշտ են շատ լուրջ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնություններ: Այսինքն՝ սա համարենք ընդամենը առաջին քայլ»:
Հարցին, թե առհասարակ ինչ կենդանատեսակներ են ներառված լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում և ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրվել, Մկրտչյանը պատասխանեց.
«Ես իրականում տեղյակ չեմ այդ ցանկից և չեմ ծանոթացել դրան: Այս մասով ո՛չ հասարակական սեկտորի, ո՛չ մասնագիտական խմբերի հետ քննարկումներ չեն եղել: Ես տեղեկացված չեմ, թե այդ ցանկում ինչ կենդանատեսակներ են ընդգրկված: Հենց այստեղ կարող են սկսվել խնդիրները, եթե ինչ-որ մի կենդանի բաց թողնված լինի և ընդգրկված չլինի ցանկում: Այստեղ խնդիրը վայրի կենդանիների նկատմամբ վերաբերմունքն է առհասարակ. վայրի կենդանիները վայրի բնության միավոր պետք է լինեն»:
Մարիամ Նալբանդյան