Ջեյմս Բոնդի՝ 90-ականներին առևանգված Aston Martin կուպեն հաջողվել է գտնել Մերձավոր Արևելքում
КультураԲրիտանական Aston Martin ընկերությունը 2020 թվականի ամռանը հավաքել էր առաջինը մոդելը DB5 մոդելի 25 կրկնօրինակից, որոնք նմանակում են Ջեյմս Բոնդի մասին «Գոլդֆինգեր» ֆիլմում (1964) նկարահանված արծաթագույն կուպեն:
Ֆիլմի համար պատրաստվել էր 4 օրիգինալ նմուշ, թեև նկարահանումներին ներգրավվել էր միայն երկուսը: Դրանցից մեկը՝ համալրված ինքնանետվող նտելատեղերով, գողացել էին 1997 թվականին և մինչ օրս մեքենայի ճակատագիրն անհայտ էր: Սակայն, ինչպես հայտնում է Motor.ru-ն, արվեստի գործերի որոնումներով զբաղվող Քրիստոֆեր Մարինելլոն պնդում է, որ իրեն հաջողվել է գտնել կորած մեքենան:
Մարինելլոն, որը The Art Recovery International ընկերության տնօրենն է, երեք տարի առաջ դիմել էր հավաքորդների միությանը՝ խնդրելով օգնել գտնելու գողացված մեքենան: Նրան հետաքրքրում էր միայն մի լուսանկար, որում պատկերված կլիներ DP/216/1 համարով շասին, որով կհաստատվեր, որ այն դարձել է DB5 մոդելի նախատիպը:
Ավելի ուշ պարզվել է, որ կուպեն գտնվում է հավաքածուներից մեկի կազմում Մերձավոր Արևելքում ինչ-որ մի տեղ: Մեքենայի գտնվելու հստակ վայրը դեռևս չի հաղորդվում՝ հետաքննության ընթացքը չխոչընդոտելու համար: Սակայն նշվում է, որ մասնագետն այն որոնում է Դուբայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Բահրեյնի հավաքածուներում: