Ջեյմս Բոնդի՝ 90-ականներին առևանգված Aston Martin կուպեն հաջողվել է գտնել Մերձավոր Արևելքում
Culture

Բրիտանական Aston Martin ընկերությունը 2020 թվականի ամռանը հավաքել էր առաջինը մոդելը DB5 մոդելի 25 կրկնօրինակից, որոնք նմանակում են Ջեյմս Բոնդի մասին «Գոլդֆինգեր» ֆիլմում (1964) նկարահանված արծաթագույն կուպեն:
Ֆիլմի համար պատրաստվել էր 4 օրիգինալ նմուշ, թեև նկարահանումներին ներգրավվել էր միայն երկուսը: Դրանցից մեկը՝ համալրված ինքնանետվող նտելատեղերով, գողացել էին 1997 թվականին և մինչ օրս մեքենայի ճակատագիրն անհայտ էր: Սակայն, ինչպես հայտնում է Motor.ru-ն, արվեստի գործերի որոնումներով զբաղվող Քրիստոֆեր Մարինելլոն պնդում է, որ իրեն հաջողվել է գտնել կորած մեքենան:
Մարինելլոն, որը The Art Recovery International ընկերության տնօրենն է, երեք տարի առաջ դիմել էր հավաքորդների միությանը՝ խնդրելով օգնել գտնելու գողացված մեքենան: Նրան հետաքրքրում էր միայն մի լուսանկար, որում պատկերված կլիներ DP/216/1 համարով շասին, որով կհաստատվեր, որ այն դարձել է DB5 մոդելի նախատիպը:
Ավելի ուշ պարզվել է, որ կուպեն գտնվում է հավաքածուներից մեկի կազմում Մերձավոր Արևելքում ինչ-որ մի տեղ: Մեքենայի գտնվելու հստակ վայրը դեռևս չի հաղորդվում՝ հետաքննության ընթացքը չխոչընդոտելու համար: Սակայն նշվում է, որ մասնագետն այն որոնում է Դուբայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Բահրեյնի հավաքածուներում: