Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

Կա հռետորաբանություն՝ եկեք հարաբերությունները զարգացնենք, բայց չկա պատկերացում, թե ինչպես դա անել․ վերլուծաբանը՝ հայ-չինական կապերի մասին

Экономика

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Չինաստանի համար Հարավային Կովկասը ընկալվում է որպես ռուսական ազդեցության գոտի, ըստ այդմ, այդ երկիրը չի անի քայլեր ներգրավվելու այդտեղ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հայ-չինական հաաբերությունների զարգացման հնարավորություններին։

«Դա գալիս է ռուս-չինական հարաբերություններում եղած շատ ավելի բարձր պայմանավորվածություններից․ նրանք պայմանավորվածություններ ունեն շատ ավելի կարևոր հարցերի շուրջ։ Այդ հարաբերությունների տարրերից մեկն այն է, որ այն վայրում, որը Չինաստանը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի, չի փորձի իր աշխարհաքաղաքական ներկայությունն ապահովել»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքն այստեղ վերաբերում է աշխարհաքաղաքական ազդեցության տարածմանը, այլ ոչ թե փոքր մասշտաբի համագործակցության ձևաչափերին։

Անդրադառնալով Չինաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը՝ Բենիամին Պողոսյանը նշեց՝ այստեղ ամենամեծ նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է։ Նա մատնանշեց, որ այս նախագիծն ունի և՛ ծովային, և՛ ցամաքային ուղղություններ, որոնք կոչվում են տնտեսական միջանցքներ։

«Այս ծրագրի շրջանակում կա 6 միջանցք։ Ֆորմալ առումով ոչ մի տնտեսական միջանցք Հարավային Կովկասի տարածքով չի անցնում։ Միակը, որը անցնում է Հարավային Կովկասի մոտով, Չինաստան-Կենտրոնական Ասիա-Իրան-Եվրոպա  տնտեսական միջանցքն է, որը ցամաքային է։ Մյուս կողմից էլ՝ մենք պետք է ընդունենք, որ Հարավային Կովկասը բավականաչափ փոքր շուկա է. ընդհանուր՝ երեք պետությունների բնակչությունը միասին վերցրած երևի 15 միլիոն մարդ է։ Հետևաբար այս առումով էլ մտածել, որ այս տարածաշրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի տնտեսության համար, իմաստ չունի,- ասաց նա՝ նշելով, որ բացի դրանից՝ այստեղ չկան բավականաչափ նավթի, գազի ռեսուրսներ Չինաստանի համար, իսկ այդ երկրի տնտեսությունն անընդհատ աճում է, և նա անընդհատ կարիք ունի դրա համար ապահով, կայուն, անվտանգ նավթային, գազային բազաներ ստեղծելու,- իհարկե, Ադրբեջանում կա և՛ նավթ, և՛ գազ, սակայն նավթն աստիճանաբար նվազում է, իսկ գազը այնքան մեծ ծավալների չէ և արդեն տեղափխվում է դեպի Թուրքիա և Եվրոպա»։

Այս բոլորը հաշվի առնելով էլ, ըստ վերլուծաբանի, Չինաստանի համար Հարավային Կովկասը չի համարվում տնտեսական և աշխարհաքաղաքական ազդեցության տարածման առաջնահերթային գոտիներից մեկը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս իրավիճակում ոչինչ պետք չէ անել Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ըստ Բենիամին Պողոսյանի, այս երկրի հետ հարաբերություններում պետք է նախաձեռնող լինել։

«Ինչո՞վ կարող է Չինաստանը մեզ համար օգտակար լինել․ նախ մենք գիտենք, որ Հայաստանը ենթակառուցվածքների հետ կապված խնդիր ունի՝ թե՛ հարևանների հետ կապվելու, թե՛ ներքին ճանապարհների առումով։ Մեզ համար հնարավորություն կարելի է համարել՝ չինական ընկերություններին ներգրավելը այստեղ ենթակառուցվածքները բարելավելու գործընթացներում։ Կարելի է, օրինակ, առաջարկել, որ եթե Չինաստանը ֆինանսավորի ինչ-որ ենթակառուցվածքի վերանորոգում, ապա մրցույթ չենք հայտարարի, այլ այդ գործընթացը կտրամադրենք չինական որևէ ընկերության, որ գումարների մի մասը հետ գնա նորից Չինաստան»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ չնայած Հարավային Կովկասը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ուղղակիորեն ներգրավված չէ, բայց այստեղի երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան Չինաստանին առաջակել են «միջին միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխում։

«Այս ճանապարհն արդեն ստեղծված է, կա հատուկ միջազգային կազմակերպություն, և հիմա թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Վրաստանը, թե՛ նաև Ղազախտանը, որով նույնպես ճանապարհն անցնում է, ակտիվ քայլեր են ձեռնարկում, որ «միջին միջանցքը» ներառվի այդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունում։ Այստեղ հասկանում են, որ թե՛ բեռնափոխադրումների ծավալները կտրուկ կավելանան, և թե հնարավորություն կլինի այդ նախաձեռնության ֆոնդերից որոշակի ներդրումներ ապահովել»,- ասաց նա։

Այս նախագծում Հայաստանը, ըստ նրա, կարող է ներգրավվել միայն Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի միջոցով։ «Այս միջանցքը փաստացի չի գործածվում, քանի որ կա պակասող օղակ․ դա էլ Իրան-Հայաստան հատվածն է․ երկաթուղի չկա, իսկ գործող ճանապարհը բավարար չէ լայնածավալ, կայուն բեռնափոխադրումներ իրականացնելու համար,- ասաց նա՝ մատնանշելով, որ չի ավարտվել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, միևնույն ժամանակ նկատելով, որ միջազգային գործընկերները, ինչպիսին Եվրամիությունն է, խոստացել են Սիսիան-Քաջարան հատվածը վերանորոգելու համար գումար տրամադրել,-կարելի է կապվել չինացի գործընկերների հետ ևս, նրանց բացատրել, որ Պարսից ծոց-Սև ծով հատվածը ևս կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս։ Իհարկե, միայն Հայաստանի դիմելը բավարար չէ, քանի որ այն ամենափոքր օղակն է Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի, հիմնական խաղացողներն այստեղ Իրանը, հետո Վրաստանը, Բուլղարիան են և այլն։ Բացի այդ՝ Հայաստանը նախ պետք է այդ երկրների հետ բանակցություններ վարի՝ հասկանալու համար, թե ինչ են նրանք այդ մասին մտածում, ունեն շահագրգռվածության նախաձեռնության մաս կազմելու»։

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ այդ ճանապարհը, ամեն դեպքում, 2027 թվականին հազիվ շահագործվի, իսկ եթե հաղորդակցության ուղիների բացում լինի և ունենանք երկաթուղային կապ Իրանի հետ Ջուլֆայով, ապա շատ ավելի իրատեսական կլինի Պարսից ծոց-Սև ծով մուլդիմոդալ ճանապարհի գործարկումը։

Վերլուծաբանը նաև նշեց՝ Չինաստանի հետ տնտեսական հհարաբերությունները զարգացնելու երկրորդ ուղղությունը դեպի այդ երկիր արտահանման ծավալների մեծացումն է։

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը լուրջ առևտրատնտեսական խնդիր ունի։ Այստեղ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ։ Այդ երկիրը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում սեփական շուկա այլ երկրի արտադրողների համար բացելու ուղղությամբ։ Արդեն երկրորդ անգամ Շանհայում կամակերպվում է հսկայական մի միջոցառում, որը կոչվում է «Չինաստան ներմուծման ցուցահանդես», որին Հայաստանը չի մասնակցել»,- ասաց նա՝ նշելով, որ այստեղ էլ նա երկու ուղղություն է տեսնում՝ մեկը՝ գյուղատնտեսությունն է՝ գինու, տարատեսակ մթերքների արտահանումը, մյուսը՝ թվային և բարձր տեխնոլոգիաների արտահանումը։

Հայաստանը նաև բարձր մակարդակով չմասնակցեց 2019 թվականին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գագաթնաժողովին, առաջինին ևս մասնակցությունը բարձր մակարդակով չէր։ «Ցավոք սրտի կա միայն հռետորաբանություն, որ եկեք հարաբերությունները զարգացնենք, բայց թե ինչպես դա անել, չկա պատկերացում»,- ասաց Պողոսյանը։

Նա նկատեց, որ կա մեխանիկական մտածելակերպ, որ Չինաստանը գերտերություն է, շուտով կարող է դառնալ աշխարհի թիվ մեկ տնտեսապես հզոր պետությունը, իսկ այդ դեպքում ունի շահեր բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և կարող ենք սպասել, մինչև չինացիները կգան և մեր «դուռն էլ կթակեն»։ «Այդ տրամաբանությամբ այդ «դռան թակոցին» կարող ենք սպասել ևս 80 տարի։ Մենք պետք է լինենք պրոակտիվ»,- ասաց նա։

Վերադառնալով Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման հնարավորությանը՝ Tert.am-ը հիշատակեց, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից Շուշի այցելության հրավերքն ընդունած դեսպանների թվում է եղել նաև Չինաստանի դեսպանը։ Դիտարկմանը, թե կարող ենք դա նաև որպես քաղաքական «մեսիջ» համարել՝ Բենիամին Պողոսյանը պատասխանեց․

«Ես չեմ ցանկանում մեկը մյուսի հետ կապել, բայց եկեք չմոռանանք, որ մենք էլ Չինաստանի հանդեպ քայլեր ենք արել, որոնք այդ երկրում ընկալվել են առնվազն ոչ բարեկամական։ Հայաստան է այցելել Թայվանից պատվիրակություն, իսկ դա Չինաստանի համար «կարմիր գիծ» է։ Բացի այդ՝ 2020-ին մենք անդամակցեցինք կրոնական ալյանսին, որն ակնհայտորեն ԱՄՆ-ի կողմից ստեղծված միջազգային կազմակերպություն է՝ հակաչինական պրոպագանդա իրականացնելու և Չինաստանին մեղադրելու տարբեր կրոնական կազմակերպություններին ճնշելու մեջ՝ մահմեդականներից մինչև ույգուրներ, վերջացրած բուդդիստներով։ Շատերն էին զարմացել, թե ինչու է Հայաստանը մտնում մի ալյանս, որի նպատակներից մեկը ույգուրների շահերի պաշտպանությունն է, որոնք պանթուրքիստական ծրագրերում կարևոր դեր են զբաղեցնում, իսկ այդ ծրագրերը Հայաստանի համար լուրջ սպառնալիք են,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը չի ցանկանում պնդել, որ Չինաստանի դեսպանի այցը Շուշի իրենց պատասխանն է մեր երկու վերընշյալ քայլերին, առավել շատ հնարավոր է, որ խորը քննարկման ենթարկված քայլ չէ, եղել է հրավեր, որն ընդունվել է,- ամեն դեպքում, մենք բողոքում ենք, թե ինչու Չինաստանի դեսպանը հասավ Շուշի, բայց չենք խոսում մեր քայլերի մասին»։  

Ավելին․․․

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы