Բռնցքամարտ. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում
СпортՀայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
56 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի քառորդ եզրափակչի ևս 3 մասնակից։