Բռնցքամարտ. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում
SportՀայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
56 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի քառորդ եզրափակչի ևս 3 մասնակից։