Երևանում և Արարատյան դաշտում 35-36°C է. ինչպե՞ս դիմակայելու շոգին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ), ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է 7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.
-Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:
-Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:
-Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
-Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
-Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
-Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:

-Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
-Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: