Որն է կորոնավիրուսի ամենաճիշտ ախտանիշը
Կենսաբան Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասել է, որ մի շարք հիվանդներ գենետիկորեն հակված են COVID-19 վարակի ծանր ընթացքի, նույնիսկ եթե չունեն քրոնիկ հիվանդություններ: «Բնակչության մեջ կան գենետիկորեն թուլացած իմունիտետ ունեցող անձինք։ Նրանք կազմում են բնակչության մոտ 3-5%֊ը։ Անկախ նրանից՝ նրանք շաքարախտ կամ ճարպակալում ունեն, թե ոչ, կորոնավիրոսով վարակվելու դեպքում հակված են ծանր ընթացքին», — ասել է Բարանովան։ Նա նշել է, որ չնայած սովորական լաբորատորիաներում դժվար է նման վերլուծություն կատարել, բայց դրա արդյունքներից հնարավոր կլինի եզրակացություն անել ոչ միայն COVID-19- ի ծանր ընթացքի հավանականության մասին, այլ նաև այլ հիվանդությունների, օրինակ` Ալցհեյմերի հիվանդության կամ երիկամների պոլիկիստոզ հիվանդության ռիսկերի մեծացման մասին: