Բելգիան սխալմամբ հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արժեքների մասին տվյալները
Բելգիայի բյուջետային հարցերով պետքարտուղար Եվա Դե Բլիկերը սխալմամբ «Twitter»-ում տեղադրել է գաղտնի աղյուսակը, որտեղ գրված էին COVID-19-ի դեմ 6 պատվաստանյութերի գնման արժեքները: Այս մասին հաղորդել է «HLN»-ը:
Հոդվածում նշված է, որ սխալը գիտակցելով՝ Բլիկերն արագ խմբագրել է թվիթը, սակայն լրագրողները հասցրել են սքրինշոթի միջոցով պահպանել բելգիական ԶԼՄ-ներում տարածված փաստաթուղթը:
Ստորև ներկայացնում ենք 6 պատվաստանյութերից յուրաքանչյուրի 1 չափաբաժնի արժեքն՝ ըստ գաղտնի աղյուսակի՝
AstraZeneca – 1,78 եվրո,
Johnson & Johnson – 7 եվրո,
Sanofi/GSK – 7,56 եվրո,
CureVac – 10 եվրո,
BioNTech/Pfizer – 12 եվրո,
Moderna – 14,6 եվրո:
Խոսքը գնում է այն արժեքների մասին, որոնցով Եվրամիության երկրները ձեռք կբերեն պատրաստուկները, ինչից հետո յուրաքանչյուր պետություն ինքը կորոշի պատվաստման պայմանները: Հարկ է նշել, որ պատվաստանյութերից ոչ մեկի գործածությունը դեռևս թույլատրված չէ եվրոպական շուկայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը