Հերոս եղբայրները միասին կռվել են ամենաթեժ ճակատներում
Հերոս եղբայրներ՝ Արսեն և ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյաններն են։
Միասին կռվել են ամենաթեժ ճակատներում՝ Հադրութ, Ջաբրայիլ, Շուշի։
Նոյեմբերի 7-ին միասին վիրավորվել են Շուշիում, գտնվել են շրջափակման մեջ, Անդրանիկին տեղափոխող շտապ օգնության մեքենան շրջափակումից չի կարողացել դուրս գալ և նա զոհվել է, իսկ Արսենին հաջողվել է վիրավոր թեւով հրաշքով դուրս պրծնել շրջափակումից։ Նշենք, որ Անդրանիկն ավարտել էր Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիան։
«Հայարտուն» կենտրոնին տեղեկությունը և տեսանյութը տրամադրել է հերոսների մայրը՝ Մարինե Խաչատրյանը: