Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը
ՄիջազգայինԼեհաստանը ևս 90 օրով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 27-ը, երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ներքին գործերի և վարչարարության նախարար Մարցին Կերվինսկին, հայտնել է RMF 24-ը։
Նոր ժամկետը կսկսի գործել նոյեմբերի 30-ից։ Արդեն տասներորդ անգամ է, որ երկարաձգվում են սահմանամերձ գոտում գտնվելու սահմանափակումները, որոնք սահմանվել են Բելառուսի կողմից միգրացիոն ճնշման պայմաններում։
Լեհաստանի ՆԳՆ-ն որոշումը բացատրել է նրանով, որ լեհ-բելառուսական սահմանահատվածում սպառնալիքները շարունակում են իրական մնալ։ Կարգադրության հիմնավորման համաձայն՝ սահմանն ապօրինի հատելու փորձերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են 2021 թվականի կեսերից։ Խոսքը, մասնավորապես, այն երկրների քաղաքացիների մասին է, որտեղից ավանդաբար մեծ թվով միգրանտներ են ժամանում։
Հետևեք մեզ՝ այստեղ