Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Տեսանյութեր«Լսելով ներկայացված ահասարսուռ թվերը, թե ինչ գումարի հափշտակություն է տեղի ունեցել, ապշել էինք, մտածում էի՝ ազատ գումար չկա ՀԷՑ-ում, ինչպե՞ս կարող է ՀԷՑ-ից այդքան գումար հափշտակվել։ Բացում, ուսումնասիրում ենք ու տեսնում ենք, թե ինչի մասին է խոսքը»,- ասուլիսում ասաց փաստաբան Վարդան Ալոյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքի մասին, ըստ որի ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։
Վարդան Ալոյանի ներկայացմամբ, վարութը երեք կտորից է. «Առաջինը վերաբերում է գնումների գործընթացին. մատակարարումներ, ծառայություններ մատուցած ընկերություններն իբր ստացել են բարձր շահույթ, քան, ըստ ՊՔԿ-ի պետք է ստանային, այդ մասով համեմատաբար բարձր ստացած շահույթը դիտարկել են՝ հափշտակել են ՀԷՑ-ից։
Երկրորդ կետը վերաբերում է ստացված շահաբաժիններին. ՀԷՑ-ը շահաբաժին է բաշխել, դա որակվել է հափշտակում։
Երրորդ կետը վարկերի տոկոսների մասին է, ՀԷՑ-ն ունեցել է վարկեր, որոշ մասի որոշ տոկոսները դիտարկվել են հափշտակություն ՀԷՑ-ից»։
Փաստաբանը նշեց, որպեսզի հանցանք լինի, պետք է օրենքով արգելված գործողություն կատարված լինի. «Այս դեպքում երեք գործողություններն էլ իրենցից ներկայացնում են ընկերության բնականոն գործողություն։
Այստեղ դեպքում չունենք քրեական տարր, գործ ունենք բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ։ Այս վարույթի աբսուրդը կայանում է նրան, որ քաղաքացիաիրավական, կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք»։
Մանրամասն՝ տեսանյութում։